Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

04 հուլ 2017 18:00

Փաստեր ամուսնական մատանիների մասին

 Փաստեր ամուսնական մատանիների մասին
Պատմական ուսումնասիրությունները փաստում են, որ դեռևս հին Եգիպտոսում և հին Հռոմում մատնեմատը մարդկանց համար հատուկ նշանակություն ուներ: Ընդունված էր համարել, որ դրա միջով անցնում է մի երակ, որը հենց այդ մատը կապում է սրտի հետ: Երակը հենց այդպես էլ կոչվում էր` «սրտի երակ»: Այդ մատին մատանու առկայությունը խոսում էր այն մասին, որ «հաճախորդը զբաղված է»: Իսկ հռոմեացիների մոտ ձախ ձեռքը անհաջող էր համարվում, ուստի նրանք առաջինն էին, որ սկսեցին մատանին կրել միայն աջ ձեռքին:
Հնդիկները ևս ձախ ձեռքը «անհաջող» էին համարում, այդ պատճառով բոլոր մատանիները նրանք կրում էին աջ ձեռքին: Այսօր այս սահմանափակումը այդքան էլ խիստ դրված չէ:

Աշխարհի մի շարք երկրներում՝ Գերամնիայում, Հոլանդիայում, չամուսնացած երիտասարդները մատանի էին կրում ձախ ձեռքին, իսկ ամունությունից հետո՝ աջին, դրանով իսկ հաստատելով իրենց կարգավիճակի փոփոխությունը: Այս սովորույթը հատկանշական է Թուրքիայի, Լիբանանի, Սիրիայի, ինչպես նաև Բրազիլիայի ժողովուրդներին:
Եվրոպական ծագում ունեցող նորապսակների հարսանեկան արարողությունների ժամանակ փեսացուն ոսկե մատանին դնում է հարսանացուի աջ ձեռքի ցուցամատին, քանի որ այն ամենակարևոր մատն է համարվում: Հարսանիքից հետո թույլատրվում է մատանին տեղափոխել ցուցամատին մատանեմատին:

Շրի-Լանկայում հարսնացուն և փեսան մատանիներ են կրում հակառակ ձեռքերին, կինը՝ աջին, տղամարդը՝ ձախին:
Հետաքրքրական է, որ 18-րդ դարում բոլոր երկրներում գերադասում էին ամուսանական մատանի կրել աջ ձեռքին, և ամուսնական մատանի կրում էին միայն կանայք: Տղամարդիկ ամուսնական մատանիներ սկսեցին կրել միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ որպես զինվորներին հիշեցում ընտանիքի և տան մասին:

Ամուսնական մատանին ձախ ձեռքին կրելու սովորույթը բավականին նոր է: Անցյալ դարի մի շարք աղբյուրներում նշվում է, որ այդ փոփոխություն պայմանավորված է կնոջ՝ իր ամուսնու հանդեպ ունեցած հարգանքի արտահայտությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր