Շաբոյանը լինելով համեստ աշխատավարձի տեր ամեն տարի 4 բնակարան է գնում, իսկ տնային տնտեսուհի կինը 70 հազար դոլար վարկ վերցնում. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում Նոյ ֆիրմայի՝ սոցիոլոգիական հետազոտությունների և շուկայի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Գագիկ Սարգսյանը և Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը խոսեցին տնտեսական անհավասար պայմանների կարգավորման խնդիրների, մտավոր սեփականության և անհավասար մրցակցության մասին:
Գագիկ Սարգսյանը անդրադառնալով ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի կողմից իրենց գործունեությունը տնտեսական մրցակցության հավասարության խախտում համարելու և իրենց նախազգուշացում տալու հանգամանքին նշեց. «ՏՄՊՊՀ ապարատը նրա համար է, որ իրենք ուսումնասիրություն
կատարեն և ոչ թե գալոչկայի համար ինչ-որ մեկը դիմում գրի: 37 թվի տարբերակն են դարձնում՝ մեկը դիմում է գրում, մեկ էլ հանկարծ ուսումնասիրում
են և տուգանում»:
Գագիկ Սարգսյանը նկատեց նաև, որ Շաբոյանի կողմից խախտվել է անմեղության կանխավարկածը իսկ իրենց խորամանկ որակած Շաբոյանի նույն «խորամանկ» բառը որոշեց օգտագործել հենց Շաբոյանի հասցեին.
«Շաբոյանը,
լինելով համեստ աշխատավարձի տեր, չգիտես ինչու,
ամեն տարի
4 հատ բնակարան է գնում,
իր տնային տնտեսուհի կինը
70 հազար դոլար վարկ է վերցնում:
Գուցե դա՞ է խորամանկություն: Համենայնդեպս, մեզ մոտ խորամանկության ոչ մի դրսևորում չի եղել: Մենք ունեցել ենք «Անելիքների շտեմարան» նախագիծը, իսկ բանկի իսկական անունը դրամատունն է»,- ասաց Գագիկ Սարգսյանը:
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով ևս՝ ՏՄՊՊ հանձնաժողովը խնդիրներ ունի. այն երբեք չի պատրաստվում երևույթի
ուսումնասիրությանը՝ պետության զարգացման ռազմավարության ֆոնին։ «Այնպիսի տպավորություն ունեմ, որ հանձնաժողովը մնացել է անգործ, քանի որ սեփական գործառույթների փոխարեն երբեմն այլ գործառույթներ է կատարում: Չի
տեսնում այն դաշտը, որտեղ պետք է իր անելիքներն արտահայտի: Փոքր բանը նկատում են, իսկ ավելի խոշորների նկատմամբ աչքերը
փակում են»: Շրջանառություն է սկսում կապված այնպիսի ընկերությունների հետ, ինչպես, օրինակ «Անելիք բանկ»ն է, ասվում է, թե չգործող կայքը (anelikbank.am) բանկի համար սպառնալիք կարող է ներկայացնել: Հանձնաժողովը պետք
է իր ռեսուրսներն օգտագործի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում աշխատանքի
համար։ Նա պետք է մի կողմ թողնի ներքին շուկայի մանր խնդիրները։ Ես կցանկանայի, որ
հանձնաժողովի գործունեությունը վերանայվի, որպեսզի նրանք կարողանան ավելի ճիշտ աշխատել
և մեր շահերը պաշտպանել արտաքին շուկայում»: