Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

28 օգոս 2017 18:30

Արդյունավետ ու համեղ ըմպելիք, որը կօգնի ազատվել անքնությունից ու կարգավորել քունը

 

Արդյունավետ ու համեղ ըմպելիք, որը կօգնի ազատվել անքնությունից ու կարգավորել քունըԱնքնությունը խնդիր է, որից տառապում են միլիոնավոր մարդիկ: Հիվանդներից  շատերը քնելու համար օգտագործում են հատուկ դեղամիջոցներ, որոնք, սակայն, առաջացնում են բազմաթիվ կողմնակի բարդություններ (օրինակ՝ այրոց, փորկապություն, գլխապտույտ և ուշադրության հետ կապված խնդիրներ): Բացի այդ, այդ դեղամիջոցները կարող են առաջացնել նաև կախվածություն:

Սակայն գոյություն ունեն նաև շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք կարող են դեղահաբերին փոխարինող հիանալի միջոց լինել: Այդ բնական այլընտրանքային դեղամիջոցները կօգնեն ազատվել անքնությունից և կպարգևեն առողջ ու հանգստացնող քուն:


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի արդյունավետ ըմպելիքի բաղադրատոմս, որը կօգնի կարգավորել քունը: 

 

Բաղադրությունը. 

·170 մլ կաթ,

·1 թեյի գդալ մեղր,

·1 կաթիլ վանիլինի հյութահանուկ (բնական):


Պատրաստման եղանակը. 

Կաթը լցնել կաթսայի մեջ և տաքացնել մինչև այն եռա: Այնուհետև ավելացնել վանիլինի հյութահանուկն ու մեղրը, լավ խառնել և խմել ստացված ըմպելիքը քնելուց առաջ: Այս ըմպելիքի արդյունավետությունը պայմանավորված է դրա բաղադրիչների յուրահատուկ հատկություններով, որոնք նպաստում են առողջ քնին և օգնում են հանգստանալ: 


Կաթ 

Առհասարակ սպիտակուցներով հարուստ սննդամթերքի տեսակները, այդ թվում նաև կաթը, պարունակում են տրիպտոֆան՝ ամինաթթու, որն օգնում է քնել: Հենց այս նյութն է խթանում սերոտոնինի ու մելատոնինի արտադրությունը և օգնում հանգստանալ:

Մեղր

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեղրն օժտված է հզոր բուժիչ հատկություններով: Այն նպաստում է գլիկոգենի արտադրմանը, որն անհրաժեշտ է հանգստի ժամանակ լյարդի ճիշտ աշխատանքի ապահովման համար: Այդ տարրի մակարդակն օրգանիզմում օրվա ընթացքում նվազում է, ինչը կարող է «արթնացնել» գլխուղեղը և առաջացնել գիշերվա ժամերին գլիկոգենով հարուստ սննդամթերք ուտելու ցանկություն: 

Բացի այդ, մեղրը նաև խթանում է քիմիական ռեակցիան, որը բարելավում է գլխուղեղում մելատոնինի արտազատման գործընթացը:


Վանիլինի հյութահանուկ 

Անքնության դեպքում մարդու վիճակն էլ ավելի են վատացնում կպչուն մտքերը, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վանիլինի բույրը հանգստացնում է մարդու միտքը:

Բացի այդ, անքնությունը կարող է պայմանավորված լինել շնչառական հիվանդություններով, ինչպիսին է քնի օբստրուկտիվ ապնոէն, մինչդեռ գիտնականներն ապացուցել են, որ վանիլինն օգտագործման հենց առաջին իսկ օրը 36%-ով բարելավում է քնի օբստրուկտիվ ապնոէից տառապող հիվանդների վիճակը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր