ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

13 նոյ 2017 17:07

Դեռ 1950 թ-ին շաքարային դիաբետը ներառվել է հոգեմարմնական հիվանդությունների յոթնյակի մեջ

Դեռ 1950 թ-ին շաքարային դիաբետը ներառվել է հոգեմարմնական հիվանդությունների  յոթնյակի մեջՀայացք մամուլի ակումբում ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս, բժիշկ-էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը և ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս,  Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ. դոցենտ Սոնա Հարությունյանը խոսեին Շաքարային դիաբետի կանխարգելման և բուժման նորագույն մոտեցումների, վերջին առաջընթացների և հեռանկարների, ինչպես նաև դիաբետի և հոգեբանական գործոնների փոխկապակցվածության մասին:
 
Գայանե Բայբուրդյանը նշեց, որ Աշխարհում շաքարային դիաբետի հիվանդացությունը բավական մեծ թիվ է կազմում՝ մոտ 500 մլն մարդ ունի շաքարային դիաբետ, որից զգալի մասը շաքարային դիաբետի տիպ 2 տեսակով է հիվանդ, և 10%-ը ինսուլինից կախյալ շաքարային դիաբետն է: Տիպ 1 և տիպ 2 դիաբետները տարբերվում են իրարից նրանով, որ տիպ 1-ը միայն ինսուլինի թերապիա է պահանջում: Իսկ ՀՀ-ն բարձր ցուցանիշներ ունի, թեև դրանք համեմատելի են համաշխարհային ցուցանիշների հետ. «Ունենք մինչև 18 տարեկան 530 հիվանդ, և յուրաքանչյուր տարի հիվանդանում է մոտ 60-80 երեխա: Վերջին տարիներին միտում կա, որ ավելի փոքր երեխաներ են հիվանդանում՝ 5-ից ցածր, դժվար է բացատրել, թե ինչու, բայց միտումն աշխարհում կա: Քանի որ աշխարհում գնում է նոր ինսուլիների սինթեզը, ՀՀ-ն ևս կհամալվի այդ ինսուլինով: Բացի այդ, կան ինսուլինային պոմպեր, որոնք իհարկե չեն ապահովում պետպատվերով, բայց ՀՀ-ում արդեն կա և ներմուծվում են: Այս պոմպերի միջոցով հեշտ է ներարկում կատարել, հիվանդը հաճախակի չի ստանում՝ օրը 4-6 անգամ, և ենթամաշկային ձևով ներդրված է, և հատկապես երեխաների մոտ հաճախ ներարկելու խնդիրը նվազում է,- ասաց Գայանե Բայբուրդյանը:
Գայանե Բայբուրդյանը նաև տեղեկացրեց, որ ունեն դպրոց, որտեղ հարազատներին, ծնողներին և հիվանդին բացատրում են, և այդ երեխաները գիտեն, որ եթե ուզում են հասնել բաձրունքների, իրենք կարող են հասնել, հիվանդությունը չի խանգարում, ուղղակի ամեն ինչ պետք է անել գրագետ:  
 
Սոնա Հարությունյանն էլ նշեց, որ դեռ 1950 թ-ին շաքարային դիաբետը ներառվել է հոգեմարմնական հիվանդությունների  յոթնյակի մեջ, ինչը հիմնավորում է, որ հոգեբանական գործոնները նշանակալի դեր ունեն  դիաբետի զարգացման գործում. «Հոգեբանական գործոններից մեծ ազդեցություն ունեն տևական սթրեսները, դեպրեսիան, բացասական հույզերը, վիրավորանքը, ինքնամեղադրումը: Տևական սթրեսներ՝ օրինակ կենցաղային սթրեսները 20-25 տոկոս հավանականություն են  ապահովում դիաբետի առաջացման համար, բայց դիաբետի ախտորոշումը ևս կարող է սթրեսային վիճակ առաջացնել մարդու մոտ: Համաշխարհային հոգեբուժության ասոցիացիայի վերջին տարիների տվյալներով դեպրեսիայով տառապող այցելուների մոտ դիաբետի առաջացման ռիսկը բարձր է 65 տոկոսից, իսկ  դիաբետ ունեցող այցելուների մոտ դեպրեսիայի հավանականությունը կազմում է 31 տոկոս: Այսինքն այստեղ նույնպես նկատելի է սերտ կապվածություն»,-ասաց Սոնա Հարությունյանը:
 
Սոնա Հարությունյան նաև անդրադարձավ ընտանիքի վարքագծին, որտեղ կա շաքարային դիաբետով երեխա. «Շատ հաճախ, երեխայի մոտ մեխանիզմ է ձևավորվում, որ եթե ես հիվանդ եմ, դա տալիս է ինձ շատ առավելություններ, ինձ ավելի շատ են սիրում, ավելի հոգատար են իմ հանդեպ, ինչ ուզում եմ` անում են։  Ընտանիքում չպետք է շեշտադրվի հիվանդության գործոնը, պետք է հաշվի առնել, որ այն կա, բայց պետք է շեշտը դնել երեխայի կենսագործունեության այլ ոլորտների վրա, ակայն, միևնույն ժամանակ գերագնահատել էլ պետք չէ, այն կարող է բացասական հետեւանք ունենալ, միշտ պետք է պահել բալանսը».- նկատեց հոգեբանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր