Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցը նպատակ ուներ հստակեցնելու, թե ով է ապրիլի 9-ից հետո լինելու ՀՀ վարչապետը. Տեսանյութ
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-08/1535736365_vigen-hakobyan-armen-badalyan.jpg)
«Ռուսաստանն ու Ֆրանսիան մեծ նշանակություն ունեն ՀՀ իշխանությունների ձեւավորման գործընթացի վրա: «Գաղտնիք չէ, որ դա քննարկվում է Ռուսաստանի կողմից. ռուս որոշ պատգամավորներ ու քաղաքագետներ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ապագա վարչապետի անձի վերաբերյալ: Ամեն դեպքում, դեռեւս ոչ բոլոր հարցերն են հստակեցված, հատկապես ԵՄ երկրների մասով: Մասնավորապես, թե ապրիլին ո՞վ կլինի ՀՀ հաջորդ վարչապետը»,-ասաց Արմեն Բադալյանը նկատելով՝ բացառված չէ, որ Սերժ
Սարգսյանի`անցած շաբաթ Ֆրանսիա կատարած այցը նպատակ ուներ հստակեցնելու հարցը` ո՞վ
է ապրիլի 9-ից հետո լինելու Հայաստանի վարչապետը: Hayacq.com-ի հարցին՝
շրջանառվող տեսակետին, թե Սերժ Սարգսյանն իր վարչապետությունն ապահովագրել է`անցած տարվա նոյեմբեր ամսին ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը ստորագրելով, Արմեն Բադալյանն օրինակ բերեց Լիբիայի նախագահ Մուհամեդ Քադաֆին. «Գիտե՞ք որքան պայմանագրեր էր ստորագրել ԵՄ-ի հետ, նույնիսկ ֆրանսիական նախագահներից մեկի քարոզարշավն էր ֆինանսավորել, դա իրեն փրկե՞ց»: Արմեն Բադալյանը մի նկատառում էլ ունի` եթե Սերժ Սարգսյանը հիմա հայտարարի, որ դառնալու է վարչապետ, մինչեւ ապրիլ, էլ ոչ ոք Կարեն Կարապետյանի հանձնարարությունները չի կատարի:
Արմեն Բադալյանը կարծում է, որ իր նշանակումներով`վարչապետ, ԱԺ նախագահ, Սերժ Սարգսյանը ցանկանում էր եւ ձեւավորեց մի միջավայր, որ ապագա իշխանությունում վարչապետին մրցակիցներ չլինեն: Նա կարծում է, որ այս երեք ֆիգուրն էլ ոչ քաղաքական են: Իսկ խորհրդարանի մակարդակն, Արա Բաբլոյանին նախագահ նշանակելով, ասում է իջեցվեց «ժեկ»-ի մակարդակի:
Արմեն Բադալյանը անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Դավոս կատարած այցին ասաց. «Վարչապետի պաշտոնում սա Կարեն Կարապետյանի առաջին այցն էր միջազգային տնտեսական այդ ֆորումին: Այցն ընդամենը PR նշանակություն ունեցավ, որովհետեւ «տնային աշխատանքը դեռեւս» արված չէր. Սա փաստեց ԱՄՆ դեսպանատան կողմից հրապարակված ՀՀ ներդրումային եւ տնտեսական պատկերի վերաբերյալ զեկուցագիրը: Զեկուցագրում նշված էր, որ դատաիրավական համակարգն արդար չէ, ներդրումների համար ցանկալի միջավայր չկա, Հայաստանում օլիգոպոլ տնտեսություն է եւ այլն: Այսինքն, վարչապետի այցը Դավոս եւ այնտեղ տրված բոլոր տեսակի խոստումները «ջրվեցին»:
«Մինչ այս պահը, կարծում եմ, որ վերջնական որոշում չկա՝ ո՞վ է լինելու ՀՀ վարչապետն ապրիլից հետո»,- նկատեց Վիգեն Հակոբյանը:
Մինչ այժմ կատարվող բոլոր նշանակումները նա դիտարկում է իբրեւ ակնարկ, թե ի՞նչ է լինելու մեր երկրում ապրիլի 9-ից հետո. «2014 թվականից սկսած, մեր երկրում որոշումներ ընդունող մարդիկ որոշել են, թե ո՞ր ուղղությամբ պետք է գնա երկիրը: Խոսքը գնում է էլիտաների մեջ կոնսենսուս գտնելու մասին, որպեսզի գտնվի այնպիսի մի թեկնածու, որը բոլորին «ձեռք կտա»:
ՀՀԿ-ի կողմից առաջադրվող նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին Վիգեն Հակոբյանն ասում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջինիս խաղի մեջ մտցրեց շատ բարդ իրավիճակում՝ երկրում տրամադրություններ փոխելու համար: Սակայն, ընդամենը 5 ամիս անց, Արմեն Սարգսյանը հեռացավ: «Ժպտացող մարդն» ուզում էր ինչ-որ բան անել, սակայն չթողեցին: Կարծում եմ, միֆը երկարատեւ է եւ կենսունակ»: Վիգեն Հակոբյանը Արմեն Սարգսյանին, իբրեւ նախագահի թեկնածու, համարում է բավականին հետաքրքիր ֆիգուր. «Նա իր մեջ ունի եւ ներքին քաղաքական, եւ արտաքին քաղաքական բաղադրիչը: Կարծում եմ՝ Արմեն Սարգսյանը ստանձնելու է ոչ ֆորմալ գործառույթներ՝ կապված արտաքին տնտեսական եւ արտաքին քաղաքական ոլորտների հետ: Արմեն Սարգսյանին իշխանության բերելով՝ կարծում եմ՝ ՀՀ նախագահը փորձում է լուծել նաեւ ներքին քաղաքական ոլորտում հակակշռելու խնդիրը»:
Անդրադառնալով նախագահի՝ Ֆրանսիա եւ վարչապետի՝ Դավոս կատարած այցերին
Վիգեն Սարգսյանը նկատեց. «Երկու այցերն էլ բավական հաջող էին: Թե դա որքանո՞վ կարող է տրանսֆորմացիա արվել քաղաքական որոշումների, դեռ կտեսնենք»: