Մայիսի 1-ին և 2-ին Արեգակի վրա կարող են լինել ամենաուժեղ X դասի բռնկումներ, մագնիսական փոթորիկը կարող է ծածկել Երկիրը          Ադրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել հայկական Շուշի քաղաքը       Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար    

19 մար 2018 15:15

Ինչպես է պետք գումար խնայել

Ինչպես է պետք գումար խնայելԵթե մի քանի անգամ փորձել եք գումար խնայել, սակայն հետո ծախսել եք տնտեսված ամբողջ փողը, ուրեմն դուք սխալ եք կատարել տնտեսելու գործընթացը։ Ձեզ ենք ներկայացնում, թե ինչպես է պետք գումար խնայել՝ ցանկալի նպատակներին հասնելու համար։
 
Հստակ նպատակ
Առաջին հերթին պետք է հստակ նպատակ ունենալ, հանուն որի անհրաժեշտ է խնայողություններ անել։ Հարկավոր է գրել այն թղթի վրա կամ ձեր օրագրում։ Երբ դուք հստակ նպատակ ունեք, գումար խնայելն արդեն ավելի դյուրին է դառնում։  
 
 Ժամանակ եւ փող
Գումարը տնտեսելու լավագույն միջոցը ժամանակային սահամանափակում դնելն է։ Այն չպետք է շատ կարճատեւ լինի, որպեսզի կարողանանք հավաքել անհրաժեշտ գումարը։ Սակայն երկարատեւ լինելու դեպքում էլ հնարավոր է դուք կորցնեք ձեր հետաքրքրությունը եւ այլեւս հաճույքով չտնտեսեք այդ գումարը։ Ուստի, պետք է խելամիտ ժամանակահատված ընտրել։
 
Ամեն ինչ միանգամից եմ ուզում
Եթե ոչ մի կերպ չեք կարողանում ընտրել, թե ձեր որ նպատակն եք ցանկանում առաջինն իրականացնել, փորձեք հաշվի առնել, թե որն է ավելի առաջնային։ Առաջին նպատակին հասնելուց հետո արդեն կարելի է իրականացնել մյուս երազանքները։
 
Տնային հաշվապահություն
Գումարը ճիշտ խնայելու համար հարկավոր է տնային հաշվապահության հմտություններ ունենալ։ Պետք է գրել ձեր եկամուտներն ու ծախսերը եւ համեմատել։ Իսկ խնայողությունների համար անհրաժեշտ է կրճատել ավելորդ ծախսերն ու փոխել սովորությունները։ Սակայն պետք չէ հրաժարվել ամեն ինչից եւ զրկել ձեզ բոլոր հաճույքներից։
 
Տխրահռչակ «տասը տոկոս»
Ինչու տխրահռչակ, որովհետեւ բոլոր այս տեսակ հոդվածներում գրվում է, որ անպայման պետք է եկամուտի 10%-ը խնայել։ Այո, սա իսկապես գործող տարբերակ է։ Հարկավոր է աշխատավարձի  10%-ը խնայել կամ չհանել բանկային հաշվից։
 
Գումար «գողացողներ»
Պետք է սովորել ինչպես ազատվել գումար գողացողներից՝ կոմերցիոն առաջարկներից, զեղչերից եւ ակցիաներից։ Այս պարագայում պետք է խելացի լինել ու հասկանալ՝ իրականում ում է ձեռնտու այդ «զեղչը» կամ «ակցիան»։ Օրինակ՝ լոլիկի մածուկ + նվեր-պատառաքաղ, բայց մի քիչ ավելի թանկ գնով. մի՞թե ձեզ պետք է այսպիսի գնումներ կատարել, մի՞թե դուք տանը պատառաքաղ չուենք։ Այդ դեպքում ինչու եք ցանկանում լոլիկի մածուկ գնել ավելի թանկ գնով։ Պետք է ոչ միայն ստացած եկամուտի տասը տոկոսը խնայել, այլեւ խելամտորեն ծախսել գումարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր