Ինչ պայքար է ընթանում ՔՊ-ի ներսում. ով ում դեմ է աշխատում. «Ժողովուրդ»          «Ռազբորկա», կրակոցներ Գորիսում. գլխավոր հերոսներից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է․ «Հրապարակ»       ՀԷՑ-ում խառն են, ներքին հարաբերությունները գնալով սրվում են. «Փաստ»    

07 ապր 2018 19:47

Համերգ նվիրված գեղեցկության և մայրության տոնին

Համերգ նվիրված գեղեցկության և մայրության տոնինԵրևանի պետական կոնսերվատորիայում տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ՝ նվիրված գեղեցկության և մայրության տոնին:Արդեն ավանդույթ է դարձել նման համերգների կազմակերումը, որին մասնակցում են միայն կոնսերվատորիայի  արտերկրից ժամանած ուսանողերը: Այս անգամ համերգին մասնակցել են  ուսանողներ, որոնք ՌԴ, Վրաստանի, Լիբանանի, Իրանի, Բելառուսի քաղաքացիներ են: Մասնակիցները կատարել են հիմնականում հայ հեղինակների՝ Սայաթ-Նոբայի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Համբարձում Բերբերյանի  գործերը, հնչել են նաև ժողովրդական ու աշուղական երգեր: Կանանց տոնին նվիրված համերգին մասնակցել են կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության, Ջութակի, Դաշնամուրի և ժողովրդական երգեցողության բաժիններում սովորող ուսանողները: Դասական երաժշտության համերգին ներկա է եղել ՀՀ Սփյուռքի նախարարության սփյուռքահայ ուսանողների հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը: 
Ներկայում ԵՊԿ-ում սովորում է 110 օտարերկրյա ուսանող,որից 67-ը սփյուռքահայ է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր