Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

07 մայիս 2018 17:00

Վիճաբանություն ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ

Վիճաբանություն ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբԱյս պահին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում շարունակվում է ՀՀԿ ԳՄ նիստը՝ արդեն 2 ժամ: Քիչ առաջ գրասենյակից աղմուկ լսվեց, 2 ՀՀԿ-ական միմյանց քաշքելով՝ դուրս եկան պատշգամբ, սակայն նրանց անմիջապես գործընկերները ներս տարան: Այդ ընթացքում հաջողվեց տեսնել միայն, որ նրանցից մեկը Գագիկ Բեգլարյանն է՝ Չոռնի Գագոն: Վահրամ Բաղդասարյանը կարճ ժամանակ անց նրանց պատշգամբից ներս հրավիրեց:

Պատշգամբում նկատվեց նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սակայն պարզ չէ՝ նա վիճաբանողների թվու՞մ էր, թե՞ ոչ:

Այնուհետեւ գրասենյակից տեւական ժամանակ բարձր ձայներ էին լսվում, այս պահին, ըստ էության, ամեն ինչ հանդարտ է:

Քիչ առաջ էլ Տարոն Մարգարյանն ու Էդուարդ Շարմազանովը զրուցում էին նույն պատշգամբում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր