ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

30 մայիս 2018 11:55

ԽՍՀՄ ավանդների ճակատագիրը վախեցնում է մարդկանց. «Փաստ»

ԽՍՀՄ ավանդների ճակատագիրը վախեցնում է մարդկանց. «Փաստ»Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիյանն ասել է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մինչև 2019 թ.–ի հուլիսի 1–ը հետաձգելու առաջարկն արվել է օրենքը լրամշակելու համար: Նախարարն առաջարկում է հետաձգել ու վերանայել այն դրույթները, որոնք քաղաքացիների համար ընդունելի չեն: Ի՞նչ պետք է արվի, ինչը պետք է փոխվի համակարգն ընդունելի դարձնելու համար: Թեմայի շուրջ «Փաստ»–ը զրուցել է տնտեսագետ Հայկ Բալանյանի հետ:

– Ի՞նչ պետք է արվի այս մեկ տարվա ընթացքում, որպեսզի մի քանի տարի շարունակ ամենաքննարկվող այս նախագիծն ընդունվի հասարակության կողմից: Որո՞նք են այն դրույթները, որոնց վերանայումը նախագիծն ավելի ընդունելի կարող  է դարձնել:
– Կարծում եմ՝ հանրության կողմից կուտակայինը չընդունվեց մի քանի պատճառով, որոնցից գլխավորը իշխանության նկատմամբ զրոյական վստահությունն էր: Մարդիկ հիշում էին ԽՍՀՄ ավանդների ճակատագիրը, ինչպես նաև տեսնում էին այս պահին թոշակառուների ստացածը և հետևություն էին արել, որ այս պահին իրենցից տարվող փողը իրական է, իսկ ապագայում՝ տասնամյակներ անց ստացվողը՝ մշուշոտ: Եվ դեռ պարզ չէր, թե 30–40 տարի հետո այդ կուտակված գումարը ինչ է իրենից ներկայացնելու, և լինելո՞ւ է, թե՞ ոչ ընդհանրապես: Բացի այդ, իր դերը խաղաց եկամտային հարկի բարձր սանդղակը: Աշխատավարձի վրա այդ բեռը մարդկանց մոտ գնահատվում էր անընդունելի բարձր: Այս հանգամանքները և այլ հանգամանքներ ևս իրենց դերը խաղացին կուտակայինի հանրային մերժման մեջ: Իմ կարծիքով, այս խնդիրների շուրջ է գնալու աշխատանքը, որպեսզի Ձեր մատնանշած ընդունելիությունը լինի:
– Ի՞նչ կարող է փոխվել մարդկանց գիտակցության, մտածողության, գուցե սոցիալական ու հասարակական ստատուսում, որպեսզի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը դիտվի որպես դրական քայլ:
–Անձամբ ես այդ համակարգը դրական չեմ համարում, որովհետև այն արմատավորում է ցածր ծնելիությունը, չի ապահովում, օրինակ, չաշխատող տնային տնտեսուհիների, բազմազավակների, սոցիալապես կարիքավորների շահերը, անջատել է սոցիալական բաղադրիչը թոշակային համակարգից: Փաստացի մարդկանց թոշակի չափը կախված է լինելու միայն ստացվող աշխատավարձից: Եթե բարեփոխումը լիներ համապարփակ և իմ մատնանշած խնդիրները մեկ փաթեթի, միասնության մեջ տեղավորվեին, ապա, կարծում եմ, հանրության կողմից այն ավելի ընդունելի կլիներ: Իսկ այժմ ստացվում է, որ ո՛չ կուտակայինի մասնակիցներն են վստահում համակարգին, ո՛չ էլ՝ բնակչության մի ահռելի զանգված՝ մինչև 1974թ. ծնվածները, և չաշխատողները ոչ մի դրական բան այս համակարգի մեջ չեն տեսնում: Հիշեցնեմ նաև ևս մեկ հանգամանք. օրինակ՝ ես կուտակային համակարգի մասնակից չեմ տարիքի բերումով: Համարվել է, որ ձեռք չի տալիս այդ պահի դրությամբ 41 տարեկաններին այդ բիզնես–պրոյեկտում ներգրավել, բայց իմ վճարած հարկերից պետությունը վճարում է մասնակիցների՝ իր «փայ» 5%–ը: Ինչո՞ւ է այդպես ստացվում:

– Ըստ Ձեզ, ինչո՞ւ առհասարակ չի հանվում պարտադիր բաղադրիչը և եթե հանվի, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:
– Ենթադրում եմ, որ իրավական դժվարություններ կան այն ընկերությունների հետ, որոնք այդ կուտակայինի վճարները կառավարում են: Իսկ հետևանքների մասին կարելի է եզրակացություն անել՝ միայն այդ ընկերությունների հետ պայմանավորվածություններն ուսումնասիրելով:
այս համակարգին, ինչը փոքր թիվ չէ: Սրանից չի՞ բխում, որ համակարգի պարտադիր ներդրումն այնուամենայնիվ ճիշտ որոշում էր:
– Չեն միացել, միացրել են պետական ծառայողներին ստիպողաբար: Ո՛չ, չի բխում, ես իմ կարծիքն արդեն ասել եմ: Այս համակարգը ցածր ծնելիությունն արմատավորող միջոց է, և այն մեր առջև կանգնած խնդիրների պատասխանը չի տալիս: Մեկ պրոբլեմի լոկալ լուծում է ընդհանուր, ազգային կոնտեքստից դուրս:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր