Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին          Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ       Տեսանյութ.Կանաչ կիրակի կամ Աշխարհամատրան, որն է այս կիրակիի խորհուրդը    

03 սեպ 2025 13:07

ՀՀ քաղաքացիները Ղազախստանում կկարողանան մնալ առանց վիզայի մինչև 90 օր

ՀՀ քաղաքացիները Ղազախստանում կկարողանան մնալ առանց վիզայի մինչև 90 օրՂազախստանի Մաջիլիսը վավերացրել է Հայաստանի հետ փոխադարձ ճանապարհորդությունների և քաղաքացիների մնալու կարգի վերաբերյալ համաձայնագիրը։

2024 թվականի ապրիլին Երևանում ստորագրված փաստաթղթի հիմնական կետը 90-օրյա ժամկետով առանց վիզա ռեժիմի ներդրումն է եղել։

Երկու երկրների քաղաքացիները կկարողանան մյուս կողմի տարածքում մնալ մինչև երեք ամիս առանց վիզա ստանալու, եթե ունեն վավեր փաստաթղթեր՝ անձնագիր (ներառյալ ծառայողական և դիվանագիտական), նավաստու անձնագիր կամ վերադարձի վկայական։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր