ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

18 հուլ 2018 14:17

Շահագրգիռ պայմաններ ապահովելու դեպքում է հնարավոր մեծ հայրենադարձությունը.ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացու բաց նամակը

 Շահագրգիռ պայմաններ ապահովելու դեպքում է հնարավոր մեծ հայրենադարձությունը.ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացու բաց նամակըՈղջունում եմ Ձեզ, մեծարգո պարոն Վարչապետ:
Ձեզ դիմում է 9 տարի առաջ ՀՀ-ում միջին բիզնեսով զբաղված, այնուհետև ՌԴ տեղափոփված ՀՀ քաղաքացի, ով ցանկանում է հայրենադարձվել և գործարարությամբ զբաղվել Հայրենիքում: Հարգելի պարոն Փաշինյան, ինձ և հավանաբար արտերկրում բնակվող հայրենակիցներին հետաքրքրող ամենակարևորագույն հարցերից է, թե ինչ բարեփոխումներ են իրականացվում փոքր և միջին բիզնեսի ոլորտում և ինչ գործնական քայլեր են իրականացվում, որպեսզի այդ ոլորտները դարձնել շահավետ: Պարոն Փաշինյան, ես կարծում եմ, որ այս հարցի շուրջ բավարար հանրային քննարկումներ չեն իրականացվում և արտերկրում ապրող մեր հայրենակիցները, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել ՀՀ-ում բավարար տեղեկատվության պակաս ունեն: Պարոն Փաշինյան, մեր բոլորիս խնդիրն այն էր, որ փոքր և միջին բիզնեսով զբաղվողներս ստիպված էինք աշխատել անօրինական դաշտում, քանի որ անհնար էր վճարել բոլոր հարկերը և ապահովել շահույթ: Կարծում եմ՝ բոլորին են հայտնի պատճառները՝ (հովանավորչություն, մենաշնորհ և այլն) և այս ֆոնին էլ հայաստանյան շուկայում ձևավորվել էին ապրանքների և ծառայությունների գները: Այժմ ստեղծվել է մի իրավիճակ, որ գործարարների օրինական դաշտ մտնելու դեպքում ՀՀ-ում կգրանցվի ապրանքների և ծառայությունների զգալի գնաճ: Կարծում եմ՝ կառավարությունը կանգնած է մի անխուսափելի ընտրության առջև՝

1. Կամ հարկերը մնում են անփոփոխ և արդյունքում գնաճ է տեղի ունենում, իսկ կառավարությունը ստիպված բարձրացնում է մինիմալ աշխատավարձի չափը:
2. Կամ հարկերը իջեցվում են այնքան, որ օրինական դաշտում աշխատող գործարարը բավարար շահույթ ստանալով, չի բարձրացնում կամ չնչին է բարձրացնում գները:
3. Կամ միջանկյալ տարբերակը՝ և՛ հարկերնեն քիչ իջեցվում, և՛ գնաճն է քիչ տեղի ունենում: Ահա սրանք են իմ կարծիքով այն երեք հիմնական ուղղությունները, որոնցից կառավարությունը պետք է ընտրություն կատարի՝ իհարկե լայն հասարակական քննարկումներ կազմակերպելով բոլոր շահագռգիռ կողմերի հետ:
Մեծարգո պարոն Փաշինյան, ես կարծում եմ որ, միայն գործարարության համար պարարտ և շահագրգիռ պայմաններ ապահովելու դեպքում է հնարավոր մեծ Հայրենադարձությունը: Հույս ունեմ, որ այս կարևոր հարցը անպատասխան չի մնա:
ՌԴ-ից հարգանքներով ՀՀ քաղաքացի՝ Անդրեասյան Սուրեն Ռուբենի

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր