Ավագ չորեքշաբթի.խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի օծումը և մատնությունը          Իմ կարծիքով նոր Սահամանդրության տեքստում չպետք է լինի հղում Անակախության հռչակագրին       Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում    

25 օգոս 2018 10:36

Եվս երեք խոշոր ընկերություն հերքում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի հետ բիզնես կապի մասին լուրերը

Եվս երեք խոշոր ընկերություն հերքում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի հետ բիզնես կապի մասին լուրերը«Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ ո´չ նախկինում, ո´չ ներկա դրությամբ չեն եղել և այժմ էլ չեն հանդիսանում «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ բաժնետերեր»,- տարածած նամակում նշում է Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն:
Նամակում նշվում է նաև, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության անցյալում և ներկա դրությամբ միակ բաժնետիրոջ մասին տեղեկություններին կարելի է ծանոթանալ Ընկերության պաշտոնական կայքում:


Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանելությունը հերքում է նաև «Ռոբերտո» կոշիկների ցանցը: «Փիրալյան» ՍՊԸ տնօրեն Գևորգ Իորդանյանը հայտնում է. ««Փիրալյան» ՍՊԸ-ում Ռոբերտ Քոչարյանը, նրա ընտանիքի անդամները կամ Քոչարյանների ընտանիքի որևէ մոտ հարազատ երբևէ հիմնադիր և բաժնետեր չի եղել և չի հանդիսանում:
«Արարատցեմենտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մանուկ Առաքելյանը հայտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը, նրա կինը, որդիները կամ դուստրը «Արարատցեմենտ» ՓԲԸ բաժնետեր չեն հանդիսանում և երբևէ չեն հանդիսացել: «Հայտնում ենք նաև, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրը, որտեղ գրանցվել և գրանցվում են բաժնետերերի և նրանց պատկանող բաժնեմասերի վերաբերյալ տեղեկությունները, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի համաձայն վարվում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր