Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

01 սեպ 2018 14:07

Ողբերգական միջադեպ Բեյրութում. հայ երիտասարդներ են զոհվել եւ վիրավորվել

Ողբերգական միջադեպ Բեյրութում. հայ երիտասարդներ են զոհվել եւ վիրավորվելԼիբանանի մայրաքաղաք Բեյրութի հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք «Արեւելք» կայքից:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանություն է տեղի ունեցել, որն արյունահեղության է վերածվել. միջադեպի հետեւանքով զոհեր կան, այդ թվում՝ ազգությամբ հայեր:
Նախնական տվյալներով՝ Արաքս փողոցում բնակվող ոչ հայ քաղաքացիներից մեկը հայհոյանքով է դիմել տեղաբնակ հայ տարեցներից մեկին, իսկ հայ երիտասարդները փորձել են սաստել: Որոշ տեղեկություններով՝ միջադեպի մեղավորը հոգեկան խնդիրներ ունի:
Ծագած վիճաբանության ժամանակ դանակահարված հայ երիտասարդներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, եւս երկու հայ երիտասարդներ ծանր վիճակում են:
Միջադեպի այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր