Վահե Ղազարյան, անօրինական որևէ հրաման, հրահրում եղավ՝ առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը          Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու       Տեսանյութ.Եթե հարթակում ճիշտ մարդիկ չլինեն, դա խնդիր է. Այսօր անգամ Թուրքիան չի ուզում խոսել մեզ հետ. Ասում է՝ քո ռեգիոնալ լիդերը Ալիևն է, գնա իր հետ հարցերդ լուծիր    

18 սեպ 2018 11:50

Այսինքն, ես պետք է հարսանիքից չե՞կ ուզեմ, որ ներկայացնեմ ձեզ. Նունե Եսայանը՝ ՊԵԿ նախագահի հայտարարության մասին

Այսինքն, ես պետք է հարսանիքից չե՞կ ուզեմ, որ  ներկայացնեմ ձեզ. Նունե Եսայանը՝ ՊԵԿ նախագահի հայտարարության մասինԵրգիչները որեւէ հիմնարկության չեն պատկանում, եւ երբ ծերանան կամ հանկարծ ինչ-որ առիթով չերգեն, պետությունն ինչպե՞ս է իրենց թոշակները տալու եւ ի՞նչ հաշվարկով: Անդրադառնալով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կողմից արված հայտարարությանը՝ ասաց երգչուհի Նունե Եսայանը: «Եթե իմանամ, որ ծերանալուց հետո պետությունը պահելու է ինձ՝ հարկ կվճարեմ»,-ասաց Նունե Եսայանը:

Օրերս Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ վերջին 25 տարիների ընթացքում օրենքով կա հարկային հայտարարագրերի ներկայացման եւ հարկերի վճարման պարտադիր պայման:
ՊԵԿ նախագահը նշել էր, որ մեր երգիչ, երգչուհիները, որոնք հայրենասիրական երգեր են կատարում, տասնամյակներ շարունակ չեն ներկայացրել հարկային հայտարարագրեր: «Բոլորս էլ գիտենք, որ նրանք օրինակ, հարսանիքներում երեք երգի դիմաց որոշակի գումար են պահանջում, որի համար նրանք պետք է հարկային հայտարարագիր ներկայացնեն եւ հարկեր վճարեն»,- ասել էր նա:
Անդրադառնալով Դավիթ Անանյանի կողմից հնչեցվածին, Նունե Եսայանն ասաց, որ երգիչները հսկայական գումարներ են ծախսում ամեն մի երգի վրա: Վերջինիս պնդմամբ՝ 2 հազար դոլարից ոչ պակաս արժեն մեկ երգի բառերը, երգի ձայնագրությունը եւս 2 հազար դոլարի է հասնում: «Օրանժիրովկայով ամեն ինչով մի երգ ձայնագրելը 7-ից 8 հազար է նստում մեր վրա, իսկ տեսահոլովակ նկարելը՝ 15 հազար դոլար: Եթե հաշվենք, թե երգիչը հարսանիքի մի երգ երգելուց ինչքան է ստանում եւ հաշվենք, թե ինչ է ծախսում այդ երգի վրա, պլյուս մինուս անենք՝ կտեսնենք, որ պետությունը մեզ պարտք է մնում»,-վստահեցրեց Նունե Եսայանը:
Վերջինս, սակայն, նշեց, որ այնուամենայինիվ, չի պատկերացնում, թե ինչպես է կազմակերպվելու հարսանիքներից եւ այլ միջոցառումներից ստացված գումարներից հարկի վճարումը. «Այսինքն, ես պետք է հարսանիքից չե՞կ ուզեմ, դա ո՞նց է լինելու, ինչպե՞ս են անելու, որ հարսանիքի տերը ինձ չեկ տա, որ ես ներկայացնեմ: Աբսուրդ է ու ծիծաղելի»:
Երգչուհին վստահեցնում է, որ տարիներ շարունակ բոլոր պետական միջոցառումներին իրենցից շատերն անվճար են մասնակցել, եւ իր մոտ հարց է առաջանում, թե ինչու է այդպես եւ ինչու հարկերը հիշատակելիս ոչ-ոք այդ մասին չի հիշատակում: «Եթե ամեն ինչ օրենքի դաշտ մտնի՝ մենք բոլորս էլ պատրաստ ենք օրենքով գործել, բայց այդ մասով այնքան դատարկ տեղեր կա: Պետք է բացերը լցնելով առաջ գնալ, մի օրվա կամ մի հրահանգի միջոցով այդ հարցը լուծել հնարավոր չէ, դա շատ բարդ գործընթաց է»,-ասաց նա:
Երգչուհին չցանակացավ հայտնել, թե մոտավորապես ինչքան է վճարվում հարսանիքներին կատարած մեկ երգի դիմաց, սակայն նշեց, որ գները չափազանց տարբեր կարող են լինել. «Եթե կորպորատիվ է՝ հարց է, թե ով է հրավիրում, ինչի է հրավիրում, եւ ինչքան կվերցնենք: Ենթադրենք, եթե ընկերս է՝ ձրի եմ գնում, եթե մեջտեղը ծանոթ կա, մի փոքր այլ գին է, շատ- շատ տարբեր են»:
Նունե Եսայանն ասաց, որ հազվադեպ է երգում հարսանքիների: Երգչուհին պարզաբանեց, որ դժվարանում է պատվերով այնպիսի երգեր կատարել, որոնք իր ոճում չեն. «Ես չեմ կարող երգել հարս ու փեսայի երգ, երեխայի երգ: Երգում եմ այն երգերը, որոնցով ես ասելիք կունենամ»:
Ինչ վերաբերում է ՊԵԿ նախագահի այն հայտարարությանը, թե մինչեւ սեպտեմբերի վերջ դեռ ժամանակ կա, եւ շատերը պետք է հայտարարագրեր ներկայացնեն, Նունե Եսայանն ասաց. «Երբ ինչ-որ հիմնարկություն կստեղծեն, որ մենք գրանցվենք որպես երգիչ, այդ ժամանակ էլ մենք պետության հետ գործ կունենանք, իսկ հիմա մենք օդի մեջ ենք, ոչ մի տեղ չկանք: Նախկինում երգիչները տարբեր անսամբլների անդամներ էին, իսկ հիմա հարց է՝ ո՞վ ենք, կամ ու՞մ ենք պատկանում: Իրենք թող մեր ծախսերը հոգան, մենք էլ իրենց հարկեր տանք»:
Երգչուհին իր մտահոգությունը հայտնեց, որ մշակութային գործիչները լքված են: Նշեց, որ մշակույթի նախարարությունում հարց է բարձրացնելու, որ Ռուբեն Մաթեւոսյանին ծառայողական մեքենա տրամադրեն. «Դա այն նվազագույնն է, որ կարող են նրա համար անել, որովհետեւ երգարվեստի մեծերից որին մենք ունենք՝ մնացել է այդ մի գանձը, մնացածը չեմ ուզում անդրադառնալ, թե ինչ պայմաններում մահացան գնացին: Տարիներով ոչ-ոք իրենց դուռը չէր բացել, թե՛ Օֆելյա Համբարձումյանի, թե՛ Վլադիմիր Աբաջյանի… շատ կարող եմ թվարկել: Այդ մարդկանց պայմանները տեսնեիք, լաց կլինեիք, հիմա կգա մի օր, որ մենք էլ իրենց օրը կընկնենք: Օրինակ, ես ընդհանրապես աշխատանքային ստաժ չունեմ: Այսքան տարի լինես վաստակած երգիչ ու ամենաքիչ թոշա՞կը ստանաս»,- եզրափակեց Նունե Եսայանը:


Աղբյուրը՝ armtimes.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր