Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

24 սեպ 2018 13:22

Այսօր քաղաքական քաղքենիները սկսելու են ծամել մասնակցության թեման.Խուժանը, որ չի հավաքվել, ոստիկանության աշխատանքի շնորհիվ էր

Այսօր քաղաքական քաղքենիները սկսելու են ծամել մասնակցության թեման.Խուժանը, որ չի հավաքվել, ոստիկանության աշխատանքի շնորհիվ էր«Ականատես» դիտորդական առաքելության նախաձեռնողներ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունների տնօրեն Լևոն Բարսեղյանը և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Դավիթ Պետրոսյանը  այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեցին ընտրություների ժամանակ գրանցած խախտումները։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ասաց, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի ընտրատեղամասերում կար թեքահարթակների խնդիր, ընթացքում նաև եղել են կահավորանքի խնդիրներ, որոնք որոշ դեպքերում վերացվել են դիտորդների պահանջով, որոշ դեպքերում էլ պարզապես չեն արձանագրվել։
«Օրվա ընթացքում գրանցվել են մի շարք այլ խախտումներ, օրինակ մոտ 232 ընտրողների անուններ չեն եղել ընտրողների ցուցակներում կամ սարքում ներառված։ Արձանագրել ենք մոտ 705 դեպք դիտորդների գրանցման խնդիրների հետ կապված։ Նաև արջանագրվել են ընտրողին օգնելու կարգի խախտումներ, մոտ 40 դեպք։ Քվեարկության գաղտնիության խախտումներ մոտ 35 դեպք։ 26 ընտրողներ իրենց անվան դիմաց նկատել են ստորագրություն, որոնցիցի մեկը չի քվեարկել ի վերջո և հեռացել է։ Մոտ 18 տեղամասում տեխնիկական սարքի խափանումներ են եղել։ Ինչպես նաև ավելի փոքր մասշտաբների խախտումներ են գրանցվել՝ քարոզչություն կամ հակաքարոզչություն, դիտորդների աշխատանքների ուղղորդում», ասաց Սոնա Այվազյանը և նշեց, որ հանձնաժողովի աշխատանքների որակի աճ, որպես այդպիսին ,չի նկատվում անցած տարիների համեմատ, պարզապես ավելի ազատ պայմաններում ու անկաշկանդ են գործել, բայց իրենց աշխատանքի որակը իր կարծիքով առանձնապես չի փոխվել։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունների տնօրեն Լևոն Բարսեղյանի խոսքով նախորդ տարիների համեմատ այս տարվա մասնակցության ցուցանիշը 2․5 %-ով ավելին էր, և մասնակիցների թվով 25 հազար հոգով ավելին էր։
«Այսօր քաղաքական քաղքենիները սկսելու են ծամել մասնակցության թեման, թե իբր 43․65%-ը էտ ինչ ցուցանիշ է։ Պիտի նկատենք, որ այս անգամ չկային հանրապետականների տասովչիկների բրիգադների խմբերը, քրեական խավը չէր ներգրավված ընտրություններին, որոնք ծանր հիվանդ տատիկ պապիկներին գրկած բերում էին ընտրատեղամաս, որպեսզի անհրաժեշտ քվե ապահովեին։ Չկային այդ ճնշումները ազատ ընտրողների նկատմամբ։
Բացի այս, պիտի հիշենք որ անցած տարվա ընտրություններին մասնակցում էին 3 քաղաքական ուժեր։ Իմ կարշօքով գրանցված ցուցանիժը բավականին բարձր է», ասաց Լևոն Բարսեղյանը։ «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Դավիթ Պետրոսյանն էլ նշեց, որ դրական փոփոխություն է նկատվել ոստիկանության անցկացրած ծառայության մեջ։ «Եթե նախկին ընտրությունների ժամանակ պետք էր հանձնաժողովի նախագահի միջոցով մի քանի անգամ ոստիկանին խնդրեին, որ իրականացնեին իրենց պարտականությունները, այս անգամ ոստիկանները ավելի պատրաստակամ էին։
Մենք ընտրատեղամասերի տարածքում կարող էինք հանդիպել ոստիկանական խմբերի, ովքեր փորձում էին տեսնել, թե ինչ խնդիր կա։ Եվ իմ կարծիքով՝ այդ կուտակումները, որ տեղի չեն ունեցել, այդ խուժանը, որ չի հավաքվել, ոստիկանության աշխատանքի շնորհիվ էր», -ասաց Դավիթ Սարգսյանը։ Նշենք, որ «Ականատես» դիտորդական առաքելության մոտ 160 դիտորդներ հսկում էին Երեւանի ավագանու ընտրական գործընթացը 80 ընտրատեղամասերում՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր