Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

10 հոկ 2018 14:53

Սիրուշոյի, Վահրամ Բաղդասարյանի, Սերժ Սարգսյանի մերձավորները՝ հարկային վարչությունների պետեր

Սիրուշոյի, Վահրամ Բաղդասարյանի, Սերժ Սարգսյանի մերձավորները՝ հարկային վարչությունների պետեր«ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հեղափոխությունից հետո շարունակում է համակարգում պահել կամ աշխատանքի ընդունել ՀՀԿ-ականների։
Օրինակ՝ Արաբկիրի հարկայինը ղեկավարում է Ռոբերտ Քոչարյանի հարսի՝ երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի սանիկը` Տիգրան Մարտիրոսյանը։ Մաշտոցի հարկայինը ղեկավարում է Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Աջափնյակի ՀՀԿ-ական թաղապետ Արտավազդ Սարգսյանի եղբայր Կարեն Սարգսյանը։ Էրեբունու հարկայինի պետը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հովանավորյալ Հրայր Կարապետյանն է։

Այս բոլոր տեսչությունների աշխատանքը համակարգում և ղեկավարում է համանուն վարչության պետ, թալանի դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչ Տիգրան Զաքարյանը, ով Սերժ Սարգսյանի երկարամյա օգնական Մարտին Զաքարյանի որդին է: Նա հայտնի է նրանով, որ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության ժամանակ ծննդավայրը փոխել և նշել էր Անդրանիկ Մարգարյանի ծննդավայր Իրինդ գյուղը, սակայն նրա մահից հետո նորից դարձել էր երևանցի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր