Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

12 հոկ 2018 13:53

Ադրբեջանի ԱԳՆ-ին դուր չի եկել գագաթնաժողովի բացմանը Փաշինյանի՝ Արցախյան հիմնահարցին առնչվող մասը, դրանք «ստահոդ» և «իրականությունից հեռու» են

Ադրբեջանի ԱԳՆ-ին դուր չի եկել գագաթնաժողովի բացմանը Փաշինյանի՝ Արցախյան հիմնահարցին առնչվող մասը, դրանք «ստահոդ» և «իրականությունից հեռու» ենԱդրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի Արցախյան հիմնահարցին առնչվող մասին՝ դրանք «ստահոդ» և «իրականությունից հեռու» անվանելով: 
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է Հայաստանի իշխանություններին «հարյուր հազարավոր ադրբեջանցի փախստականների» մասին ճշմարտությունը թաքցնելու և բանակցային խաղաղ գործընթացի սկզբունքներին հակասելու համար:
Ըստ ադրբեջանական կողմի՝ Փաշինյանի վերջին ելույթը հակասում է Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անկացրած հանդիպման ոգուն, գրում է minval.az-ը:
«Հայաստանը պետք է գործի՝ համաձայն միջազգային հանրության դիրքորոշման ու իր ստանձնած պարտավորությունների, կառուցողական կերպով մասնակցի բանակցություններին, որոնք ուղղված են հակամարտության հնարավորինս արագ կարգավորմանը»,- հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ հավելելով, որ հայկական զորքերը պետք է «դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից», ինչից հետո միայն կարող է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատվել:
Ավելի վաղ ՀՀ վարչապետը ԼՂ հակամարտության մասին հայտարարել էր հետևյալը.
Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։
Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը։
Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։ Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների և վայրագությունների զոհ, որ երկխոսության մերժման և ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ։
Մենք հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծումն առանցքային է կարգավորման գործընթացի առաջմղման համար, և մեր ողջ ջանքներն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ և համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտության բոլոր կողմերի բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր