Ռուսաստանը չի լինի գործիք Հայաստանի ձեռքում.եթե չլիներ իշխանափոխությունը, ապա շրջանների վերադարձի հարցը լուծված կլիներ
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-03/1520918414_aleksandr-dugin_800.jpg)
«Կառուցողական երկխոսությանը վերադառնալու համար պետք է կարգավորման գործընթացում մասնակցեն այն երկրները, որոնց հակամարտությունը անմիջականորեն առնչվում է։ Խոսքը Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասին է»,- ասել է Դուգինը։
Նա ասել է, որ Հայաստանը ներկայումս ընդգծված քաղաքական անկայունության ժամանակներ է ապրում, եւ եթե չլինեին իշխանափոխության իրադարձությունները, ապա արդեն ձեռք բերված կլինեին կարեւոր արդյունքներ։ Փաստացի կերպով նախորդ փուլում կողմերը համաձայնեցրել են հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհային քարտեզը։
«Այո, Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, սակայն դա չի նշանակում, որ Երեւանը կարող է մանիպուլացիայի ենթարկելու փորձեր կատարել Մոսկվայի հանդեպ։ Չի կարելի Ռուսաստանի հետ գործընկերությունը օգտագործել Ադրբեջանի դեմ։ Ռուսաստանը չի լինի գործիք Հայաստանի ձեռքում Բաքվի հետ առճակատման հարցում։ Այժմ Ռուսաստանը ռազմավարական գործընկերային հարաբերություններ է զարգացնում Ադրբեջանի հետ։ Հայ-ռուսական հարաբերությունները երբեք չեն եղել հակա-ադրբեջանական։ Մոսկվան միշտ էլ ընդունել է Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունը Ադրբեջանին։ Մենք Հայաստանի հետ դաշնակիցներ ենք, սակայն այդ դաշնակցությունը ուղղված չէ Ադրբեջանի հետ եւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների սերտացումը ոչ մի կերպ կախված րէ Հայաստանի հետ հարաբերություններից»,- ասել է նա։