Քպականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաստ»          Սեպտեմբերի 18-ին վթարային աշխատանքներով պայմանավորված 24 ժամով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Սեպտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

31 հոկ 2018 14:48

Արտակարգ դեպք Երևանում. կեղծ անձնագրով ու տվյալներով՝ «ՎՏԲ Հայաստան Բանկից» հափշտակել են խոշոր չափի գումար

Արտակարգ դեպք Երևանում. կեղծ անձնագրով ու տվյալներով՝ «ՎՏԲ Հայաստան Բանկից» հափշտակել են խոշոր չափի գումարSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Երևանի բնակիչ Վահե Ադյանը դիմել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ հոկտեմբերի 25-ին «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ 10 մասնաճյուղում, որը գտնվում է Դրոյի փողոց 15 հասցեում, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 30-ամյա Ծաղիկ Աթանյանը բանկի մասնաճյուղում ներկայացել է մեկ այլ անվամբ, ներկայացրել այդ անունով անձնագիր և կնքել փոխառության պայմանագիր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայմանագրից հետո բանկից վերցրել է 2 մլն դրամ՝ Յունիբանկում գրավադրված ոսկյա զարդերի գումարը մարելու և իրենց բանկ տեղափոխելու պատրվակով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Ադյանը հայտնել է, որ նա խաբեությամբ չի կատարել իրենց բանկին տրված խոստումը ու տիրացել է հիշյալ գումարին։

Փաստի առթիվ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Ծ. Աթանյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ադյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր