Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

04 դեկ 2018 10:02

Կոնկրետ ում նկատի ունի Փաշինյանը՝ սերմացու ուտող մուկ ասելով. «Հրապարակ»

Կոնկրետ ում նկատի ունի Փաշինյանը՝  սերմացու ուտող մուկ ասելով. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ղարաբաղ-Հայաստան վերջերս թեժացած դիսկուրսից հետո Ղարաբաղ է մեկնել ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Ղարաբաղի իսթեբլիշմենթին փոխանցելու ՀՀ իշխանության ուղերձները, որ իրենք կատեգորիկ դեմ են Հայաստան-Ղարաբաղ լարվածությանը։
Ղարաբաղում պատասխանել են․ «Երբ ասվում է՝ սերմացու ուտող մկների պես, պետք է անվանական ներկայացնել՝ կոնկրետ ում նկատի ունի, այլապես ողջ գեներալիտետն ու բանակն են տուժում»։

Ասվել է՝ ձեզ նկատի չի ունեցել Փաշինյանը։
Ի դեպ, Ղարաբաղ՝ իրենց գյուղ է գնացել նաեւ Արմեն Գրիգորյանի քեռին՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին ղեկավար, այժմ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր