Երբ ելույթ ունենամ և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»          «Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում       Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 2-ամյա երեխա է մահացել    

08 դեկ 2018 10:39

Ձերբակալվել է ԱԺ պատգամավորի թեկնածուի շտաբի պետը

Ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների շրջանակում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին ոստիկանության Հրազդանի բաժին է հրավիրվել նույն քաղաքի մի բնակիչ և հաղորդում տվել, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցող թեկնածուներից մեկի շտաբում, նույն շտաբի պետ Ա․Հ․-ն խոստացել է տալ գումարով ծրար՝ եթե քաղաքացին և իր կինը ընտրություններին քվեարկեն իր նշած թեկնածուի օգտին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ա․ Հ․-ն հայտնաբերվել ու ձերբակալվել է, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր