ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

19 դեկ 2018 14:30

Ագռավների զանգվածային անկում Երևանում. իրավիճակը մտահոգիչ է

Ագռավների զանգվածային անկում Երևանում. իրավիճակը մտահոգիչ էՎերջին օրերին Երևանի տարբեր թաղամասերում բնակիչներն անկած թռչուններ են հայտնաբերում: Խոսքը հիմնականում ագռավների մասին է: Մասնագետները սոցիալական ցանցերում գրում են, որ անհասկանալի է, թե ինչից են անկել թռչունները:
Սննդամթերքի անվտանգության  պետական ծառայությունն այսօր արդեն անկած թռչուն է ներկայացրել լաբոտարտոր փորձաքննության: Ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է. «Ձեր ակտիվ ջանքերի և տեղեկատվության օպերատիվ փոխանցման արդյունքում այսօր հայտնաբերվել և լաբորատոր փորձաքննության է տրվել անկած թռչուն: Փորձաքննության արդյունքներն անպայման կհրապարակենք»:

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակը մտահոգիչ է, քանի որ Երևանի տարբեր վարչական շրջաններից են նման ահազանգեր ստանում: «Չեմ ուզում շատ բարդացնել, բայց իրավիճակը մտահոգիչ է, որովհետև անընդհատ անկման հետ կապված լուսանկարներ ենք ստանում: Մենք այդ տեղեկատվությունն անմիջապես ուղարկում ենք Սննդամթերքի պետական ծառայություն: Եթե այդ դեպքերը մեկ թաղամասում լինեին, այլ խնդիր էր, բայց քանի որ քաղաքի տարբեր մասում է արձանագրվում, պատկերը մտահոգիչ է դառնում»,- ասաց մասնագետը:
Սիլվա Ադամյանի խոսքով՝ անկած թռչունների թվում միայն ագռավներ չեն, կան նաև կեռնեխներ: Միջազգային պրակտիկայում, ըստ  մասնագետի, այս թռչունները շատ արագ են ընկալում վարակները և տարածում: «Դա տարածում են նաև մարդկանց շրջանում, և Աստված չանի, որ հիմա թռչնի գրիպ արձանագրվի: Չենք ուզում անգամ այդ մասին մտածել: Մենք այլ պատճառներ ենք դիտարկում, իսկ անկման համար պատճառները շատ են՝ կլիմայական փոփոխություններ, մագնիսական դաշտի ակտիվացում, թունավորում: Կերի բացակայությունն էլ է դիտարկվում որպես պատճառ, բայց դա քիչ հավանական է, քանի որ տաք ձմեռ է: Քանի դեռ լաբորատոր փորձաքննությունը մեզ տվյալներ չի տվել, ոչինչ չենք կարող հիմա ասել»,- հավելեց մասնագետը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր