Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»       Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են    

15 հուն 2019 10:35

Ուշագրավ իրավիճակ. ինչպես ձեռքից ձեռք անցնելով՝ Քոչարյանի գործը հասավ Փաշինյանին դատապարտած դատավորին. «Ժողովուրդ»

Ուշագրավ իրավիճակ. ինչպես ձեռքից ձեռք անցնելով՝ Քոչարյանի գործը հասավ Փաշինյանին դատապարտած դատավորին. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի գործի շրջանակներում 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, երկարաձգելու կամ նրան գրավով ազատ արձակելու հարցի շուրջ դատական համակարգում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Դատավորները տարբեր պատճառաբանություններով հերթով հրաժարվում են Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննելուց: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, ում մակագրվել էր այս գործը, ինքնաբացարկ էր հայտնել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դրանից հետո գործը մակագրվել է դատավոր Հարություն Մանուկյանին: Սակայն հաջորդ օրը դատավորը հայտնել է, թե չի կարող այն քննել ու նախաինֆարկտային նշաններով շտապում է հիվանդանոց հետազոտման: Երրորդ դատավորը, ում մակագրվել է գործը, եղել է Դավիթ Գրիգորյանը: Ըստ մեր աղբյուրների` դատավոր Գրիգորյանը եւս հրաժարվել է գործը քննել` պատճառաբանելով, որ իրեն գործը մակագրել են հունվարի 10-ին, բայց նա այդ օրը չի հերթապահել: Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին: Նրան Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը բացարկ է հայտնել:
Փաստաբանի պնդմամբ` ինքը դատավոր Մկրտչյանի, նաեւ դատավորի ընտանիքի անդամների հետ ընկերական կապ ունի: Սակայն բացարկի միջնորդությունը երեկ մերժվել է: Ու հիմա ստացվում է, որ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը քննելու բախտը վիճակվել է մի դատավորի, որը հենց Քոչարյանի իշխանավարման տարիներին՝ 1999թ.. օգոստոսին, վերաքննիչ դատարանում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատապարտել էր մեկ տարվա պայմանական ազատազրկման: Թե ինչու են դատավորները խուսափում Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննելուց, մնում է միայն ենթադրել. ի վերջո, նախկինում դատական համակարգը գործել է իշխանությունների ուղղակի թելադրանքով, եւ այդպես ցանկացած իրական ակտ կայացնելիս փորձել են իրենց վրայից գցել պատասխանատվությունը: Մինչդեռ հիմա իրենք պատասխանատու են ցանկացած դատական ակտի համար: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր