Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

17 հուն 2019 16:30

Վրաստանում կարմրուկի բռնկում է արձանագրվել

Վրաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում կտրուկ ավելացել է կարմրուկով հիվանդների թիվը: Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում մեզ մոտ կարմրուկով հիվանդանալու լուրջ դինամիկա է: Մոտ օրերս կառավարությունը որոշում կընդունի այդ հիվանդության դեմ պայքարի արմատական միջոցների մասին: Մենք պետք է գիտակցենք, որ երկրում կարմրուկով հիվանդանալու բռնկում կա, եւ բնակչությունը պետք է դիմի անվճար պատվաստումների»,- հունվարի 17-ին լրագրողներին հայտարարել է Գամկրելիձեն:
Վրաստանի զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ հունվարի սկզբից երկրում արձանագրվել է, հիմնականում, երեխաների եւ մինչեւ 40 տարեկան քաղաքացիների կարմրուկով հիվանդանալու 312 դեպք, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր