Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

19 հուն 2019 10:30

Մի հարցը հորով-մորով չարած՝ պատգամավորները ինչի հետևից են ընկել. «Ժողովուրդ»

Մի հարցը հորով-մորով չարած՝ պատգամավորները ինչի հետևից են ընկել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորների աշխատասենյակների հարցը հորով-մորով չարած` այժմ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում` լուծել պատգամավորներին տրամադրվող պետհամարանիշների հարցը:

Դեռ երեկ պատգամավորները սովորական համարանիշներ ունեցող մեքենաներով էին երթևեկում և դրանք կայանում ԱԺ շենքի դիմաց: Եթե համարանիշ տրամադրվում է բոլոր պատգամավորներին, ապա փոխադրամիջոց միայն Ազգային ժողովի նախագահին, տեղակալներին, խմբակցության ղեկավարներին և հանձնաժողովների նախագահներին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հիմա պատգամավորները ցանկանում են իրենց անձնական մեքենաների վրա պատգամավորական համարանիշներ փակցնել, բայց ԱԺ աշխատակազմում այդ հարցը չեն կարող գլուխ բերել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեռ ԱԺ-ն չի կարողացել ամբողջությամբ ետ վերցնել նախկին պատգամավորներին հատկացված համարանիշները: Մինչ այդ ԱԺ-ն մեկ ամսով «պարապուրդի» մեջ է. հաջորդ նստաշրջանը տեղի կունենա արդեն փետրվարին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր