Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

19 հուն 2019 12:50

Դինքը Գրիգոր Զոհրապից 100 տարի հետո խոսեց ու կայծակները քաշեց իր վրա. թուրքերը դրան սովոր չէին

Դինքը Գրիգոր Զոհրապից 100 տարի հետո խոսեց ու կայծակները քաշեց իր վրա. թուրքերը դրան սովոր չէինՀրանտ Դինքը Ցեղասպանությունից հետո 100 տարվա լռությունից հետո խոսող մի հայ էր: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, Հրանտ Դինքի սպանության տարելիցի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նրա ընկեր Տիրան Լոքմագյոզյանը:
Նրա խոսքով, մենք 100 տարի առաջ ունեինք Գրիգոր Զոհրապ, որը հանդուգն, համարձակ, լսելի դառնալով խոսում էր եւ դրա համար կյանքով վճարեց, իսկ հետո 100 տարի հայերը թաղվել էին լռության մեջ:


«Ոչ մի հայ չէր համարձակվում խոսել, եւ 100 տարի հետո մի հայ ի հայտ եկավ, որը համարձակվում էր խոսել: Դա չտեսնված բան էր Թուրքիայի մեջ, եւ թուրքերը սովոր չէին դրան: Դինքը առաջին կայծակները քաշեց իր վրա»,-ասաց նա:
Նշենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլում, իր խմբագրած «Ակոս» թերթի խմբագրության դիմաց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր