Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

04 մար 2019 12:25

Վարչապետը նպաստում է Ադրբեջանի մաքրմանը ապրիլյան պատերազմի պատասխանատվությունից.ինչ արեց Սումգայիթյան ջարդերի օրը

Կառավարության 2018 թվականի ծրագրում խոստացվել էր, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, սակայն մեկ տարի հետո խոստացված քայլերի մեջ որեւէ առաջընթաց չկա։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Որքան էլ վարչապետը փորձում է հանրային քննարկումների դաշտում կենդանի պահել այս խոստումը, սակայն ընթացքում ընդունված որեւէ հայտարարության մեջ, երեք արտգործնախարարական եւ երկրների ղեկավարների մակարդակով տեղի ունեցած երեք հանդիպումներում այս թեման մի թիզ անգամ առաջ չի գնացել»,–նշեց նա։

Արցախյան հակամարտության կարգավորման հարցում, Արմեն Աշոտյանի համոզմամբ, այս մեկ տարվա ընթացքում առաջ է եկել նաեւ երկրորդ՝ ոչ պակաս կարեւոր մի խնդիր. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին անգամ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների կատարման կարեւորությանը անդրադարձել են 2018 թվականի փետրվարի իրենց պաշտոնական հայտարարության մեջ, այն  է՝ գործող իշխանության օրոք  համանախագահների ոչ մի պաշտոնական հայտարարություն չի անդրադառնում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությանը, իսկ այս պարտավորություններն Ադրբեջանի դիվանագիտական պարտությունն էր ապրիլյան պատերազմից հետո»։
ՀՀԿ փոխխոսնակը շեշտեց՝ հրաժարվել այս պարտավորությունների կատարումը պաշտոնական հաղորդագրությունների մեջ ներառելուց «նշանակում է նպաստել Ադրբեջանի մաքրմանը ապրիլյան պատերազմի պատասխանատվությունից», որը, նրա կարծիքով, գործող կառավարության կարեւորագույն բացթողումներից է։
Աշոտյանը նկատեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միայն մեկ անգամ է անդրադարձել այս պարտավորություններին, այն էլ ստիպված. «Վարչապետ Փաշինյանը, երբ մասնակցում էր ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված քննարկմանը, մեկ անգամ, իր ելույթի վերջում հպանցիկ անդրադարձել է այդ պարտավորությունների կատարման անհրաժեշտությանը որպես հետեւանք, քանի որ վարչապետի տեքստը հենց տեղում փոխվել է վերջում որպես արձագանք Ալիեւի հայտարարություններին»։
Նա պնդում է, եթե գործող կառավարությունը խուսափում է այս պարտավորությունների վրա շեշտը դնելուց եւ տուրք է տալիս «վերելակային դիվանագիտությանը, ապա պետք է սպասել նաեւ, որ այս վերելակային դիվանագիտությունը կունենա իր վայրէջքը»։
Աշոտյանը շեշտեց՝ ահազանգեր է ստանում, որ հայկական կողմը պահում է «Դուշանբեի պայմանավորվածխությունները, մինչդեռ ադրբեջանական կողմը ամրացնում է իր դիրքերը սահմանին»։

Ունեինք Արցախի Հանրապետության օրը, վարչապետը մեռելածին հայտարարություն արեց, որն ավելի լավ է չաներ: Իսկ ինչ արեց վարչապետը Սումգայիթյան ջարդերի օրը, թվիթ, ֆեյսբուքյան գրառում էլ չէ, թվիթ արեց՝ առանց ուղերձի: Ունենք Մարտի 1, որը մեր նորագույն պատմության ողբերգական էջերից մեկն է: Վարչապետն ուղերձ արեց, պետական ապարատը կազմակերպեց, որ երթ անի, արեց, հետո երթում մասնակիցների քանակից դժգոհ էր: 

Աշոտյանի խոսքերով, վարչապետ Փաշինյանը ցանկանում էր Մարտի 1-ի սուգը, ողբը վերածել ուժի ցուցադրության, ու հայ հասարակությունը թույլ չտվեց դա անել. «Սա շատ կարևոր հանրային, հասարակական ուղերձ էր Նիկոլ Փաշինյանին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր