Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

20 մար 2019 18:10

Տեսանյութ. Հայաստանի տնտեսական համակարգը շարունակում է նպաստել հարուստների հարստացմանը

Տեսանյութ. Հայաստանի տնտեսական համակարգը շարունակում է նպաստել հարուստների հարստացմանըՀայացք մամուլի ակումբում «Բարեկեցիկ հայեր» նախաձեռնության ղեկավար Էռնեստ Ղազարյանը և «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը խոսեցին ՀՀ տնտեսական ներկա իրավիճակի, ինչպես նաև Հարկային և այլ օրենքների փոփոխությունների մասին:
 
Մովսես Արիստակեսյանը նշեց, որ  տնտեսական հեղափոխության իրականացման համար գլխավոր խոչընդոտներից մեկը առկա ֆինանսական համակարգն է. «Այս համակարգը հանգեցրել է նրան, որ այսօր քաղաքացիները հնարավորություն չունեն Նիկոլ Փաշինյանին օգնել տնտեսական հեղափոխություն իրականացնել: Մեծ խնդիր է նաև վարչապետի շրջապատը, որը տնտեսության համար աղետաբեր հարկային փոփոխություններ է առաջարկում: Հավասարաչափ հարկման համակարգը կհանգեցնի նրան, որ Հայաստանի ամենաապահով քաղաքացիների փոխարեն, որոնց թիվը տատանվում է 1700-2000-ի շրջանում, ստիպված կլինեն վճարել այլ մարդիկ: Այդ փոփոխությունների արդյունքում բյուջեն մոտ 27 մլրդ դրամ չի ստանա», ասաց Մովսես Արիստակեսյանը:
 
Էռնեստ Ղազարյանն էլ նկատեց, որ իրավիճակը փոխելու իշխանությունների փորձը դեռևս շոշափելի արդյունքներ չի բերել. «Խոչընդոտներից մեկը բանկային համակարգն է: Մասնավորապես անընդունելի են գրավատների հարկման ոլորտի փոփոխությունները, որի համաձայն վերջիններս տասնյակ անգամ ավելի շատ են վճարելու, քան հիմա: Ընդ որում, այս փոփոխությունները առավելություններ են տալիս վարկային կազամկերպություններին և բանկերին»,-ասաց Էռնեստ Ղազարյանը, հավելելով, որ Հայաստանի տնտեսական համակարգը շարունակում է նպաստել հարուստների հարստացմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր