Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

27 մար 2019 12:23

Նախկին մեծամասնության ներկայացուցիչները թաշկինակներն առած առավոտից իրիկուն լացում էին ԵԽԽՎ միջանցքներում

Նախկին մեծամասնության ներկայացուցիչները թաշկինակներն առած առավոտից իրիկուն լացում էին ԵԽԽՎ միջանցքներում«Մեր երկրից դուրս ա մղվել «ընտրություններ կեղծել» հասկացությունը, ոչ մեկ դրա մասին չի խոսում, ոչ մեկ չի ասում՝ էս ի՞նչ տեղի ունեցավ: Հնդկական առած կա, ասում ա՝ այն ինչն է, ինչը, որին չես նկատում, քանի դեռ նա չի հեռացել ու, ըստ էդ վարկածի, դա առողջությունն ա»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ աշխարհի բոլոր երկրներն ընդունում են, որ մեր երկիրը ժողովրդավարական է, ընտրությունները թափանցիկության, ազատության պայմաններում են տեղի ունենում: «Սկսած 2018-ի մայիսից, նախկին խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները թաշկինակներն առած առավոտից իրիկուն լացեր էին դնում ԵԽԽՎ միջանցքներում, թե՝ վայ, մեզ էստեղ հետապնդում են, հալածում ու համարում էին, որ էն մանիպուլյացիաները, որ հաջողվել է անել իրենց տարիներին, հաջողվելու է նաև հիմա: Ուրախ եմ արձանագրել, որ ընդամենը 2 օր առաջ հրապարակվեց ԵԽԽՎ Հայաստանի համազեկուցողների հաղորդագրությունը ու երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, որ համազեկուցողները զրո պրիտենզիա ունեին ՀՀ կառավարության նկատմամբ: Սրանք բաներ են, որ չեն նկատվում, ինչպես առողջությունը»,- ասաց Ն. Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր