Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի          Սեպտեմբերի 18-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ    

16 ապր 2019 15:34

Հիմա ԵԽԽՎ-ում դժվարացել է լոբբինգի եւ կաշառքի գործընթացը.ԵԽԽՎ-ից մաքրվում է խավիարի հոտը

Հիմա ԵԽԽՎ-ում դժվարացել է լոբբինգի եւ կաշառքի գործընթացը.ԵԽԽՎ-ից մաքրվում է խավիարի հոտըԵԽԽՎ-ից մաքրվում է խավիարի հոտը։ Այս մասին ապրիլի 16-ին ճեպազրույցում ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵԽԽՎ-ում թեւածում է խավիարի հոտը (նկատի է առնվում Ադրբեջանի տխրահռչակ խավիարային դիվանագիտությունը- խմբ.), պատգամավորը նշել է, որ հոտը շատ թույլ է եւ արագ կօդափոխվի։ «Մանավանդ հիմա ԵԽԽՎ-ում դժվարացել է լոբբինգի եւ կաշառքի գործընթացը։ Համենայնդեպս, այս պահին չի կարելի ասել, թե իրավիճակը նախկինն է»,- նկատել է Ռուբինյանը։

ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, իր հերթին, նկատել է, որ խավիարային դիվանագիտության մասին խոսք լինել չի կարող, քանի որ ադրբեջանական կողմի բացասական վարքը հիշատակվում է տարբեր զեկույցներում։ «Օրինակներից մեկը։ Նստաշրջանից ոչ շատ առաջ Ալիեւը ներում է շնորհել քաղբանտարկյալներին, եւ իրենք՝ ադրբեջանցի իրավապաշտպաններն են դա կապել նստաշրջանի հետ»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը։ Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի շրջանակում գործող ենթահանձնաժողովը մերժել է ադրբեջանական պատվիրակության ներկայացրած՝ կտտանքների դեմ կոմիտեում թեկնածուների ցուցակը. «Հարկավոր էր ներկայացնել 3 մասնագետի թեկնածություն՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորոտում փորձի առկայությամբ։ Թեկնածուներից մեկը ակնաբույժ էր, եւ Ադրբեջանի ներկայացուցիչները անհաջող փորձում էին ապացուցել, թե ինչպես է այդ մարդը պաշտպանում իրավունքները պոլիկլինիկայում։ Դա զայրացրեց հանձնաժողովի անդամներին, եւ վկայում է այն մասին, որ խավիարային դիվանագիտությունը այլեւս չի աշխատում։ Որոշ պատգամավորներ առհասարակ ասում են, թե տանել չեն կարողանում խավիարի հոտը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր