Գնացեք մի գազալցակայանին, բենզալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք, քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք այդ մարդկանց
![Գնացեք մի գազալցակայանին,բենզալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք, քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք այդ մարդկանց](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-04/1555577348_159366.jpg)
«Այդ բոլոր գազալցակայանների եւ բենզալցակայանների հետեւում կանգնած են կոնկրետ մարդիկ: Ինչո՞ւ չեք այդ հարցը լուծում՝ պարոն Օսիպյան, պարոն Վանեցյան: Ինչքա՞ն պիտի այդ հարցը մնա: Պաշտոնապես ասում եմ, որ չեն տալիս կտրոն, ինչո՞ւ չեք լուծում այդ հարցը»,- ասաց վարչապետը:
ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ասաց, որ արձանագրվում են խախտումներ, բայց ամեն վայրկյան հարկային մարմինը չի կարող հետեւել ամեն մի գործարքին:
Վարչապետի հարցին, թե նույն գազալցակայանին օրը քանի՞ անգամ կարող են տուգանել, սահմանափակում կա՞, Մանուկյանն ասաց, որ չկա:
«Գնացեք մի գազալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք: Նույնն էլ բենզալցակայանին, ինչո՞ւ չեք տուգանում: Արդյունքում քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք այդ մարդկանց»,- ասաց վարչապետը: