Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

25 մայիս 2019 17:17

Պետք է հստակ սեղանին դեմ դիմաց նստել և ասել սա մեր շահն է, այստեղ դուք մեզ վնասում եք

Պետք է հստակ նշենք՝ որոնք են մեր շահերը տարածաշրջանում, ինչն է մեզ անվտանգություն, զարգացում տալիս ու աշխատել այդ ուղղությամբ։
Այսօր «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկման ժամանակ հատարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նա նշեց, որ երբ Հայաստանը փորձում է ինչ-որ հավասարակշռություն պահպանել Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, դեմոկրատների ու բռնապետների միջև, ցանկացած հարցում ընտրել ոսկե միջինը ու դարձնել գերակա շահ և ոչ թե Հայաստանի ու հանրության շահը, ունենում է խնդիր, որ վճռական և պատասխանատու պահերին իր դաշնակիցներն իր հետ նույն կերպ են վարվում:

Նրա խոսքով, ընդամենը պետք է հրաժարվել կիսահղի լինելու քաղաքականությունից։ 

Շահնազարյանի կածիքով, Հայստանը բազում խնդիրներ ունի Ռուսատասնի և Արևմուտքի հետ կապված Արցախյան հակամարտության հարցում իրենց դրսևորած քաղաքականությունից, հավասարեցված քաղաքականությունից, սակայն ինքը կարծում է, որ հիմա եկել է դաշնակիցների հետ անկեղծ խոսելու պահը:

«Պետք է հստակ սեղանին դեմ դիմաց նստել և ասել սա մեր շահն է, այստեղ դուք մեզ վնասում եք, այստեղ կարող ենք օգտակար լինել: Եկեք ինքներս մշակենք այդ օրակարգը, որը կարող ենք առաջարկել մեր գործընկերներին և առաջ շարժվել այդ ուղղությամբ: Ես վստահ եմ, որ դա լուծում է, ու կարող է մեզ մեծ արդյունքներ տալ մեր և հարակից տարածաշրջաններում»,-ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր