Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 հուն 2017 15:45

Ալիևը խոստովանում է, որ իր վրա ճնշումներ են գործադրում ճանաչել Արցախը. քաղաքագետ

 
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, խոսելով արցախա-ադրբեջանական սահմանային լարվածության մասին, նշեց՝ գաղտնիք չէ, որ սահմանային լարվածության գլխավոր պատճառը Ադրբեջանի ունեցած թշնամական դիրքորոշումն է հայ ժողովրդի հանդեպ:

«Իրենց ունեցած թշնամանքը դրսևորելու առիթներ իհարկե շատ են լինում: Կարելի է անգամ մի քանի տասնյակ առիթներ նշել, թե երբ և ինչն է առիթ դառնում, որպեսզի Ադրբեջանը սահմանում կրկին լարի իրավիճակը, բայց արդեն ժամանակն է եկել այս առիթները քննարկելու դիսկուրսը դադարեցնել և հասկանալ, թե իրականում ինչ խնդիրներ են փորձում լուծել Ադրբեջանում նման հարձակումներով, և ինչ թիրախներ է փորձում խոցել սահմանում իրավիճակ սրելով»,- նշեց բանախոսը, հավելելով՝ «Ես եկել եմ այն համոզմունքին, որ Ադրբեջանը ունի հստակ ընտրված թիրախներ՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, հասարակական տրամադրությունների վրա ազդելու թիրախներ, և տարբեր առիթներ է օգտագործում հենց այդ թիրախները խոցելու համար»:

Ըստ բանախոսի՝ Ադրբեջանը մի կողմից հետևողականորեն իրականացնում է Հայաստանը շրջափակելու քաղաքականություն՝ տնտեսական, կոմունիկացիոն առումներով, երկաթգծեր է կառուցում, գազամուղ և այլն:
«Իրանում վարձակալության է վերցրել որոշ տարածքներ: Ադրբեջանը այսպիսով փորձում է Իրանի պոտենցիալը օգտագործելով իր երկրի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելու համար և նման ծրագրերով նա հետևողականորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը դուրս մնա տարածաշրջանային բոլոր կոմունիկացիոն ծրագրերից»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Բանախոսի կարծիքով կորցնելով 10 զինվոր, սպանում են 3 հայ զինվորի, բայց դրա հետ միաժամանակ շահում են Հայաստանում հասարակական դժգոհություններ, ինչը որոշ չափով նաև անվստահության մթնոլորտ է ստեղծում Հայաստանի ներսում՝ բանակի և պետության դեմ:
«Հայկական կողմի արձագանքները և քայլերը չպետք է լինեն արտաքին, ակնառու երևացող այդ փաստերին հակակշռելու տրամադրության վրա, այլ պետք է հասկանանք, որ ավելի կարևոր խնդիրներ էլ կան, և ավելի լուրջ աշխատանք էլ ունենք անելու Ադրբեջանի այդ ագրեսիվ քաղաքականությունը կասեցնելու համար»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք պետք է սպասել լայնամասշտաբ ռազմական գործողությունների, բանախոսը նշեց, որ Ադրբեջանում հասկանում են, որ լայնածավալ պատերազմ սկսելու և առավել ևս հաջողության հասնելու որևէ ռեսուրս չունեն և նաև չունեն վստահություն, որ կարող են դրական ընթացք ապահովել այդ պատերազմի համար: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր