Ինչ պայքար է ընթանում ՔՊ-ի ներսում. ով ում դեմ է աշխատում. «Ժողովուրդ»          «Ռազբորկա», կրակոցներ Գորիսում. գլխավոր հերոսներից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է․ «Հրապարակ»       ՀԷՑ-ում խառն են, ներքին հարաբերությունները գնալով սրվում են. «Փաստ»    

29 մայիս 2019 19:29

Tornado մականվամբ Ռոման Քալաշյանի հաղթանակը

Tornado մականվամբ Ռոման Քալաշյանի հաղթանակըՔիք Բոքսինգ և Muay Thai (Թաիլանդական բռնցքամարտ) մարտարվեստի պրոֆեսիոնալ մարզիկ Ռոման Քալաշյանը առավել հայտնի է Tornado մականվամբ: Մայիսի 18 ին Ararat Fight-2 մրցաշարում Ռոմանը հաղթել է Իրանի հանրապետությունը ներկայացնող Muay Thai ի աշխարհի չեմպիոնին:
 
Ռոման Քալաշյանը ծնվել է 1995թ հոկտեմբերի մեկին Արմավիրի մարզի Արմավիր գյուղում: Նա 6 տարեկանից զբաղվել է Քիք Բոքսինգ սպորտաձևով՝ գրանցելով մի շարք հաջողություններ: Ռոման Քալաշյանը միջազգային մենամարտերի հաղթող է, նաև Կովկասի չեմպիոն, 16 տարի մարզվել է Muay Thai մարտարվեստով, բազմաթիվ պրոֆեսիոնալ մենամարտերի հաղթող է՝ և՛ Հայաստանում, և՛ երկրից դուրս: Հանդիսանում է K-1 Եվրոպայի պրոֆեսիոնալ չեմպիոն Chl-1 վարկածով: Երազանքն է նվաճել ավելի բարձր աշխարհահռչակ ռինգեր, ունենալ մեծ նվաճումներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր