«ԱՏ-Մետալս» ընկերության պարզաբանումը
«ԱՏ-Մետալս» Հայ-ռուսական
հանքարդյունաբերական ընկերությունը հաշվի առնելով
հանրային հնչեղություն ձեռք բերած «Անտառների գործով Բնապահպանական
հանրային դատարանի վճռի հիման վրա քրեական գործ է հարուցվել» հոդվածի վերաբերյալ` պարզաբանում է:
«Հայ-ռուսական
«ԱՏ-Մետալս» ընկերությունը ստեղծվել է 2012 թ., որի հիմնական նպատակն էր
շարունակել երկրաբանական ուսումնասիրությունները 2007թ. տրված լիցենզիայի շրջանակներում
և Մեղրասարի հանքավայրում հետագա շահագործումը: Այն է՝ պաշարների հաստատում, ոսկու
արդյունահանման էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների ընտրություն, ոսկի և ոսկի
պարունակող արտադրանքների արդյունաբերական արտադրություն: Բացի այդ, ի սկզբանե,
ընկերության տեխնոլոգիական փիլիսոփայությունն է եղել արդյունահանվող հանքային
զանգվածի մաքսիմալ ամբողջական, բնապահպանական բոլոր նորմերին համապատասխանող,
ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ վերամշակում՝ ներքին և արտաքին շուկաներում
պահանջարկ ունեցող օգտակար նյութերի ստացմամբ: Մշակված տեխնոլոգիական ստրատեգիայի
շրջանակներում ներդրվել են զգալի գումարներ, կատարվել են բազմաթիվ
հետազոտություններ և ամենատարբեր մասշտաբի տեխնոլոգիական փորձարկումներ, կառուցվել
է գործարան, որն այսօր գրեթե 90%-ով պատրաստ է շահագործման, միևնույն ժամանակ ընթանում
է հետագա աշխատանքի նախապատրաստումն
արդյունահանվող հանքային զանգվածի ամբողջական օգտագործման ծրագրի շրջանակներում:
Տարածաշրջանի բնակիչների համար դրանք մշտական աշխատատեղեր են, հարկային
նվազեցումեր, սոցիալական հարցերի լուծման աջակցություն և այլն:
Միևնույն
ժամանակ 2009թ. ՀՀ կառավարությունը ընդունել է որոշում ներկայիս Մեղրի և Քաջարան
համայնքների տարածքում Արևիկ ազգային պարկի ստեղծման մասին, իսկ 2010 թ. սկսվեց պարկի սահմանների նախագծումը: Անհասկանալի է, թե
ինչով էին առաջնորդվում մասնագետները, երբ
զբաղվում էին պարկի սահմանների նախագծմամբ, ինչի արդյունքում Արևիկ ազգային պարկի որոշ հատվածը «համընկավ»
արդեն իսկ գործող լիցենզիայի տարածքի հետ (№ ԵՀԹՎ-29/40), ինչն անօրինական է: Բացի
այդ, պարկի սահմանների գծանշման ընթացքում անհնար էր չնկատել, որ այդ տարածքների
վրա արդեն իսկ անց են կացվել երկրաբանական աշխատանքներ. փորվել են բաց հանքեր,
գոյություն ունեին լցակույտեր: Տարածքում չկա ոչ մի ծառ և գետ, բարձրությունը ծովի
մակերևույթից կազմում է 2700 մ, ինչը ենթադրում է
կենդանիների սահմանափակ քանակություն:
2013թ. №
5/22.3/50616 նամակով Շրջակա միջավայրի նախարարությունը պաշտոնապես իրազեկել է
«ԱՏ-Մետալս»-ին, որ լիցենզիայի տարածքը չի մտնում Արևիկ ազգային պարկի մեջ, իսկ
բանավոր կերպով «ԱՏ-Մետալս»-ի մասնագետներին հավաստիացրել են, որ այդ սխալը մոտակա
ժամանակահատվածում կուղղվի:
2014թ.
«ԱՏ-Մետալս»-ը ստացել է ՇԱԹ-29/514 լիցենզիա ոսկու հանքաքարի արդյունաբերական
արդյունահանման համար: L-514 լիցենզիայի ընդերքհատկացումն ամբողջովին ներառվում է նախորդ երկրաբանական ուսումնասիրության
լիցենզիայի մեջ: Միաժամանակ
ՀՀ էներգետիկայի նախարարության հետ կնքվել է Պ-514 պայմանագիրը հանքաքարի
արդյունաբերական արդյունահանման վերաբերյալ:
Կառավարության
02.07.2015թ. №731-Н որոշման մեջ հստակ նշված է, որ ՇԱԹ-29/514 լիցենզիայի տարածքը
չի մտնում Արևիկ ազգային պարկի սահմանների մեջ և, համապատասխանաբար, «ԱՏ-Մետալս»-ի
ղեկավարությունը համոզված էր, որ Կադաստրի պետական կոմիտեում բոլոր
անհամապատասխանությունները կվերացվեն և կճշգրտվեն:
Ծրագրի
հետագա իրականացման համար «ԱՏ-Մետալս»-ը պատրաստել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն
ու պաշտոնապես դիմել համապատասխան պետական մարմիններ հողի կատեգորիայի փոփոխության
համար, ինչպես նշված է հանքի շահագործման լիցենզիայի մեջ: Սակայն, արդեն երկար
ժամանակ մենք պետական մարմիններից լսում և
ստանում ենք
նամակագրություն, որ Արևիկ
ազգային պարկի սահմանները դեռևս հաստատված չեն, պետք է փոքր-ինչ սպասել: Ընդ որում
այս ընթացքում բազմիցս փոխվել են պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձինք և
կառավարություններ, բայց 2010 թ. թույլ տրված անճշտությունները մինչ օրս չեն
ուղղվել:
Ներկայում
ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ. հանրային լսումների անցկացման ժամանակ տեղի
բնակիչները ակտիվորեն հետաքրքրվում են ձեռնարկության աշխատանքների մեկնարկի
ժամկետների վերաբերյալ, ներդրողն էլ պնդում է ծրագրի զարգացման և իր կողմից հետագա
ներդրումներ կատարելու պատրաստակամության մասին, որպեսզի մեկնարկ տրվի
փորձարարական ձեռնարկության աշխատանքին՝ հետագայում արդեն հիմնական ծրագրին անցում
կատարելու հեռանկարով: Սակայն ընկերության ղեկավարությունը չի կարող երաշխավորել
ներդրումների պահպանումը հողի կատեգորիայի փոփոխության խնդրի որոշման ձգձգման
պատճառով և արդեն շուրջ մեկ տարի ձգձգվում է ներդրումային տրանշերի մուտքը
Հայաստան: Եվ սա այն դեպքում, երբ.
-առկա է օրենքով տրված լիցենզիա, ըստ
որի սահմանների փոփոխությունն անօրինական է,
-գոյություն
ունի արտասահմանյան ներդրումների պաշտպանության մասին ՀՀ օրենքը,
-առկա է ՌԴ-ի
հետ համաձայնություն ներդրումների պահպանության վերաբերյալ,
«ԱՏ-Մետալս»-ի ղեկավարությունը հույս ունի, որ հանրապետական կառավարության
պրոֆիլային կոմիտեները և բաժանմունքները, Սյունիքի մարզպետարանը, Մեղրի և Քաջարան
համայնքների ղեկավարները կձեռնակեն բոլոր հնարավոր միջոցները ՇԱԹ-29/514
լիցենզիայով նախատեսված հողի կատեգորիայի փոփոխության հարցի լուծման համար, ինչն
էլ հնարավորություն կտա ծրագիրն իրականացնել և 2019 թ. ստեղծել նոր
աշխատատեղեր:
«ԱՏ-Մետալս»-ի ղեկավարությունը հայտնում է իր պատրաստակամությունը
համագործակցելու բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ, քննարկելու
բնապահպանական հարցերը։
Ընկերությունը հավաստիացնում է, որ կպահպանվեն բնապահպանական բոլոր պահանջները
և ներդնելով նորագույն տեխնոլոգիա կնվազեցնեն շրջակա միջավայրի վրա բացասական
ազդեցությունները։