Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»          Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները       Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կա զnh և տուժածներ    

18 հուլ 2019 13:54

Ադրբեջանական կողմը պնդում է՝ Ղազախի ուղղությամբ հայկական կողմի գնդակից վիրավորվել է զինծառայող

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) տեղեկություն է տարածել, թե հուլիսի 18-ին գիշերը ժամը 00։20–ին Ղազախի ուղղությամբ հայկական կողմի գնդակից վիրավորվել է ՊՍԾ զինծառայող Ջեյհուն Բայրամովը (Ceyhun Bay­ra­mov)։
Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ վիրավորին ցուցաբերվել է բժշկական օգնություն, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ադրբեջանական կողմը պնդում է, որ հայերը Տավուշի մարզի Զորական գյուղից գիշերը խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Դեպքի վայր է մեկնել ՊՍԾ պետ Էլչին Գուլիևը։

Հրաձգային զինատեսակներից տեխնիկապես անհնար է Զորական գյուղից թիրախավորել ադրբեջանական առաջապահ դիրքերը, քանի որ դրանց միջև հեռավորությունը շուրջ 9.5 կմ է: Ամենայն հավանականությամբ նկատի ունեն ոչ թե գյուղը, այլ այդ ուղղությունը: 

Հիշեցնենք, որ 2018թ. հոկտեմբերից հայ-ադրբեջանական սահմանի 
Ղազախ-Աղստաֆա հատվածի պահպանությունը ադրբեջանական կողմից բանակի փոխարեն իրականացնում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր