«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 օգոս 2019 12:41

Boeing-737 ինքնաթիռի հետ կապված ևս մեկ միջադեպ է գրանցվել

Boeing-737 ինքնաթիռների հետ կապված հերթական միջադեպը գրանցվել է այս գիշեր, Չեխիայում։ Անձնակազմը ստիպված է եղել օդանավի վթարային վայրէջք կատարել Պրահայում՝ գրեթե 200 ուղևորների անվտանգությունն ապահովելու համար։

Այս տեսակի ինքնաթիռներն արդեն 2 անգամ ողբերգական պատահարների մասնակից են դարձել,ու դրանց շահագործումը արգելված է մի շարք երկրներում։ Չեխիայում այն արգելված չէ, ինչի արդյունքում գիշերն այդ ինքնաթիռն օդ է բարձրացել՝ բուլղարական Բուրգաս մեկնելու համար։

Թռիչքի հենց սկզբում տվիչներից մեկն ահազանգել է ինքնաթիռի համակարգերից մեկի անաշխատունակության մասին։ Ինքնաթիռի կապիտանն անմիջապես որոշում է ընդունել իջեցնել ինքնաթիռը։ Այդ ժամանակ ինքնաթիռում եղել է 189 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։

Ինքնաթիռը բարեհաջող վթարային վայրէջք է կատարել, տուժողներ չեն եղել։ Իսկ ինքնաթիռի զննության արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել․ անսարք է եղել ոչ թե համակարգը, այլ ազդարարող տվիչը։ Այն փոխվել է, և ինքնաթիռը կրկին օդ է բարձրացել, մեկնել Բուլղարիա։
Այս տեսակի ինքնաթիռների մոտ հայտնաբերված խնդրից ու երկու ավիաաղետից հետո բազմաթիվ երկրներ ժամանակավորապես դադարեցրել են Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր