Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

20 օգոս 2019 10:37

Դոն Պիպոյի հիմնադրամի ղեկավարը փողերը կանխիկացրել ու փորձել է փախչել երկրից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնում խոսում են, որ Դոն Պիպոյի «Արթուր Ասատրյան» հիմնադրամի ղեկավարը հիմնադրամի փողերը կանխիկացրել ու փորձել է փախչել երկրից, բայց չի հասցրել։ Արթուր Ասատրյանը բռնել է, ասել է՝ խաղացել-կրվել ես, ասեիր՝ կտայի, կփակվեիր:

Ուշագրավ է, որ հիմնադրամի ղեկավարը Պիպոյի կնոջ քրոջ ամուսինն է՝ Էջմիածնի կադաստրի նախկին պետի որդին։ Բարեկամական կապն է պատճառը, որ Դոն Պիպոն հաշվեհարդար չի տեսել խաբեբայի հետ:
Ի դեպ, վերջինս բավականին արկածախնդիր անձ է՝ տարիներ առաջ, ըստ էջմիածինցիների, ինքնառևանգում էր կազմակերպել և հորից մեկ մլն դոլար պահանջել: Ինչ վերաբերում է «Արթուր Ասատրյան» հիմնադրամին, ապա այն ստեղծվել է հեղափոխությունից հետո, Էջմիածնում վերանորոգել է հիվանդանոցի ընդունարանը, մի քանի դպրոց, մանկական խաղահրապարակ: Այժմ նորոգվում է 7-րդ դպրոցը, բայց աշխատանքները դանդաղել են, ինչը, պարզվեց, պայմանավորված էր փողի անհետացմամբ»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր