Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

25 սեպ 2019 10:40

Քոչարյանից հետո կանցնեն Ծառուկյանին. Վանեցյանն անկեղծացել է, մեկն էլ «խաբարը» հասցրել է Նիկոլին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Լոս Անջելեսում Փաշինյանի պատվին տրված ճաշի ընթացքում 1998-ի ստատուս քվոյին վերադառնալու իր պլանների մասին խոսելիս Փաշինյանն անդրադարձել է նաեւ Գագիկ Ծառուկյանին եւ ասել, որ նրա ստատուս քվոն եւս կվերադարձվի` «մինչեւ Վալերիկ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակահատված»:
«Քոչարյանից հետո կանցնեն Ծառուկյանին։ Պատճառն այն է, որ ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է, եւ պառլամենտում կարող է վճռորոշ լինեն նրանց ձայները, մանավանդ՝ եթե վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսվի»,- ասաց Ծառուկյանի մերձավորներից մեկը։


Դրանով է պետք բացատրել քրեական գործերը նրա շրջապատի նկատմամբ։ Հնարավոր է նրան էլ առաջիկայում մեղադրեն Մարտի 1-ին Արցախից բերված զորքի ծախսերը «հոգալու» մասով։
Հարց․ ասում են՝ Ծառուկյանի դստեր հարսանիքի օրերին մի քանիսի շրջապատում Վանեցյանն անկեղծացել է Փաշինյանի «տարերայնության, հախուռնության» առնչությամբ, ներկաներից մեկը շատ արագ «խաբարը» հասցրել է Նիկոլին, ինչն էլ դարձել է Վանեցյան-Նիկոլ վերջնական ապահարզանի պատճառը, թեեւ նրան եւս վարչապետն առաջարկել է խորհրդականի պաշտոն, ինչպես Օսիպյանին, սակայն վերջինս հրաժարվել է․ ճի՞շտ են այս տեղեկությունները։ «Դուք ասացիք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր