Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

28 սեպ 2019 16:40

Ինչպե՞ս ճանաչել միկրոկաթված եք տարել, թե...

Տրանզիտորային իշեմիկ հարձակումը (ՏԻՀ) կամ միկրոկաթվածը գլխուղեղի նյարդաբանական գործառույթների կարճաժամկետ խանգարումն է, որը մեծացնում է կաթվածի առաջացման ռիսկը հետագայում։
Բժիշկներն ասել են, թե ինչպես ճանաչել միկրոկաթվածի նախանշանները, հաղորդում է National News-ը։

Հստակեցվում է, որ միկրոկաթվածի հիմնական նախանշաններն են աչքերի երկվությունը, ինչպես նաև քնելուց հետո վերջույթների ընդարմացումը։
Բացի այդ, միկրոկաթվածի մասին կարող է վկայել կոորդինացիայի կորուստը և հանկարծակի գլխացավը։

Հիվանդության նախանշան են համարվում նաև գիտակցության մթագնումն ու խոսքի հետ կապված խնդիրները։
Այդ վիճակը սովորաբար մոտ 5 րոպե է տևում և ուղեղի մշտական ախտահարման չի հանգեցնում: Միկրոկաթվածն առավել անվտանգ է համարվում, քան կաթվածը, սակայն Նյուրենբերգի Էռլանգենի համալսարանի գիտնականներն զգուշացնում են, որ ՏԻՀ հարվածից 3 ամիս անց գրեթե բոլոր հիվանդների մոտ հետվնասվածքային սթրեսային հոգեվիճակ է դրսևորվում, մտավոր ունակությունների նվազում է արձանագրվում: Մասնագետների կարծիքով՝ այդ խնդիրը հնարավոր է կանխել, եթե հիվանդներն սկսեն սթրեսի դեմ պայքարել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր