Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

14 փետ 2018 20:30

7 հիվանդություն, որոնց մասին նախազգուշացնում է ականջներում առկա աղմուկը

7 հիվանդություն, որոնց մասին նախազգուշացնում է ականջներում առկա աղմուկը
Աղմուկն ականջներում ինքնին հիվանդություն չէ: Սակայն այն կարող է  վկայել առողջության հետ կապված բավականին լուրջ խնդիրների մասին: Որպես կանոն, նման վիճակն առաջանում է հանկարծակի, լռության մեջ, հաճախակի՝ քնելուց առաջ: Սակայն նման ախտանշանի հայտնվելն արդեն իսկ խոսում է վտանգի մասին և հարկավորէ դիմել բժշկի: Իսկ եթե աղմուկը ականջներում 1 օրից ավել է և ուղեկցվում է գլխապտույտով, սրտխառնոցով, փսխումով,   շարժումների կոորդինացիայի խանգարմամբ, երերուն քայլվածքով, ուժեղ գլխացավով և սրտի շրջանում սուր ցավերով,  ապա խորհուրդ չի տրվում հետաձգել բժշկի մոտ այցելությունը:

Ինչի մասին է զգուշացնում ականջներում առկա աղմուկը
1. Զարկերակային ճնշման բարձրացում
Ականջներում զնգոցի հայտնվելու հիմնական պատճառներից մեկը հանդիսանում է զարկերակային ճնշման բարձրացումը: Հարկավոր է ճնշումը չափել և անհրաժեշտության դեպքում  դիմել սրտաբանի:
Եթե ականջներում աղմուկի հայտնվելն ուղեկցվում է  գլխացավով,  աչքերի առջև պատկերների թրթռոցով ու սրտի շրջանում   ցավերով, ապա դա կարող է վկայել հիպերտոնիկ ճգնաժամի ու անգամ ինսուլտի մասին:

2. Գլխուղեղի անոթների աթերոսկլերոզ
Ականջներում աղմուկի ու զրնգոցի կարող է հանգեցնել նաև աթերոսկլերոզը: Խնդիրը կայանում է նրանում, որ աթերոսկլերոզի դեպքում անոթները կորցնում են իրենց առաձգականությունն ու չեն կարողանում ռիթմով բաբախել արյան հոսքի ժամանակ: Դա հանգեցնում է նրան, որ անոթներում արյան հոսքը դառնում է «աղմկոտ» և  յուրաքանչյուր  պուլսացիայի դեպքում առաջանում է  աղմուկի զգացողություն: Աղմուկը կարող է  նաև պայմանավորված լինել  ականջոսկրին հպվող  մկանային ջղաձգումներով կամ անոթներում պուլսի բաբախմաբ, որը կապված է միջին ու ներքին ականջի հետ: Դա կարող է նկատվել բարձր ջերմության, միջին ականջի բորբոքման կամ   ուժեղ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում: Որպեսզի կարողանաք համոզվել ախտորոշման ճշմարտացիությանը, հարկավոր է հետազոտվել նյարդաբանի մոտ:

3. Օտիտ(ականջաբորբ)
Այս բորբոքային հիվանդության դեպքում աղմուկը (զնգոցը, խշշոցն ու բզզոցը ) ականջում ուղեկցվում են ականջի արտաքին անցուղու կարմրությամբ ու քորով, ինչպես նաև հպվելու դեպքում ցավային զգացողությամբ, լսողության սրության նվազմաբ ու ականջից թարախային արտադրության հոսքով: Օտիտը հաճախակի առաջանում է ականջների մեջ ջուր լցվելուց հետո(օրինակ լողալու ժամանակ), լսողության անցուղու վնասման(օրինակ լուցքու հատիկներով կամ ատամի փայտիկներով  մաքրելու դեպքում ), ինչպես նաև շնչառական ինֆեկցաներից հետո  բարդացումների  հետևանքով:

4.Միգրեն
Միգրենի հիմնական ախտանշաններից են հանդիսանում պուլսային ինտենսիվ գլխացավը, որը սովորաբար ընդգրկում է գլխի մի հատվածը: Այն, որպես կանոն ուղեկցվում է ականջներում զնգոցով:

5. Օտոսկլերոզ
Միջին ականջը ներքինի հետ կապող ոսկրային հյուսվածքի ներաճ, որի առաջացման պատճառը հայտնի չէ: Սա քրոնիկ հիվանդություն է, որը, որպես կանոն, սկսվում է 1 ականջում և հետագայում տարածվում է մյուսին: Առաջանում է այն հիմնականում դեռահասության, երբեմն էլ նաև փոքր տարիքում: Կանանց մոտ այդ հիվանդությունն ավելի շատ է հանդիպում քան տղամարդկանց մոտ: Արտահայտվում է ծանրալսողությամբ  ու ականջներում աղմուկով, հաճախակի հանգեցնում է լսողության զգալի նվազման, երբեմն էլ խլության:

6. Ցրված  սկլերոզ
Եթե ականջներում աղմուկն ուղեկցվում է նաև գլխապտույտով, վերջույթներում շարժունակության խանգարմաբ (պարալիչ),«սարսուռի» զգացողությամբ, միզապահպանման հետ կապված խնդիրներով և այլն, ապա դա կարող է վկայել բավականին լուրջ հիվնդության ՝ մասնավորապես նյարդային համակարգի հիվանդությունների մասին:
Վերջինիս դրսևորումները շատ տարբեր են լինում, այդ պատճառով հստակ ախտորոշումը կարող է տալ միայն բժիշկը:

7. Լսողական  նյարդի նյարդաուռուցք
Այս խնդրին բնորոշ է լսողության սրության աստիճանաբար նվազման(ընդհուպ մինչև խլություն) հետ զուգահեռ նաև ականջներում աղմուկի կամ զնգոցի առաջացումը, ինչպես նաև գլխապտույտը:

Այս հիվանդությունը բավականին երկար կարող է ընթանալ առանց ախտանշանների, մինչև որ սկսում են սեղմել ականջի շուրջ առկա  հյուսվածքներն ու այդ ամենը ի վերջո հանգեցնում է լսողության կորուստի, շարժումների կորդինացիայի խանգարման, ծակծկոցների  զգացողության առաջացման, դեմքի մաշկին սարսուռի առաջացման և այլն: Նշված ախտանշանների հայտվնելու դեպքում հարկավոր է հնարավորիս շուտ դիմել օտոլարինգոլոգի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր