Այս տարի ավանդները կփոխհատուցվեն. ովքե՞ր կարող են դրանք ստանալ          Մեկուսացնո՞ւմ են արտաքին օգնությունից.Ոստիկանական մեծաթիվ ուժի միջոցով փորձելու են բացել միջպետական ճանապարհի Կիրանցի հատվա՞ծը       Շուտով աշխարհում կհայտնվեն նորագույն գերհեռահար ՀՕՊ համակարգեր. Ինչի՞ են ընդունակ դրանք    

12 հոկ 2019 15:52

Հակադարձումը չափազանց կոշտ էր ու անկանկալ. Ալիեւը ստացավ իր խոսքերի համար շատ ավելին, քան սպասում էր.«ԿՈՄԵՐՍԱՆՏ»

Հոկտեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին, որի ընթացքում Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ տեղի ունեցավ կոշտ ընդհարում։
Հրապարակման մեջ նշվում է, որ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներկայացրել է, թե Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի կերտման գործում ինչպիսի մեծ ներդրում է ունեցել Բաքուն, ապահովելով ԽՍՀՄ-ին վառելիքով, կիսաառասպելական, կասկածելի հավաստիության մի պատմություն ներկայացնելով, ապա միանգամից անցում կատարելով, խոսել է այն մասին, որ Երեւանի կենտրոնում կա արձան նվիրված Գարեգին Նժդեհին, ով իբրեւ թե համագործակցել է ֆաշիստների հետ, նրան պատկերելով ամենամռայլ գույներով։ Սա, ինչ խոսք, բավական սկանդալային հայտարարություն էր, քանի որ շատ տարիներ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները չեն նկատել մեկմեկու նման ժողովների ժամանակ ու հիմա իրար կողք կողքի հայտնվելով, չգիտես ինչու, նման հայտարարություն է արվում։
Արդեն հաջորդ ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ կերպով հակադարձում է, պաշտպանելով Գարեգին Նժդեհին։ Ռուսական պարբերականը գտնում է, որ ըստ ամենայնի դա չարժեր անել Հայաստանի վարչապետին, եւ ապա եզրակացնում, որ հակադարձումը չափազանց կոշտ էր ու անկանկալ, եւ Իլհամ Ալիեւը ստացավ իր խոսքերի համար շատ ավելին, քան սպասում էր։ Մնացած լիդերները նախընտրեցին ցավոտ հարցերի մասին չխոսել, ու իրենց ելույթներում լինել շատ ավելի մեղմ։ Թերեւս միայն Պուտինն էր, որ խոսեց իր սիրած ամերիկյան հարաբերությունների ու ուկրաինական խնդրի մասին։ Ռուսական պարբերականի հոդվածում կարելի էր պարզորոշ տեսնել հականժդեհյան տրամադրվածությունը, եւ նաեւ քննադատական մոտեցումը Հայաստանի վարչապետի կոշտ հակազդման առնչությամբ։Այս առիթով բավական ուշագրավ է հայաստանյան «ԼՀ» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի արձագանքը, որը վերջինս հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։ «Երեկ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի մենամարտը ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին, ցնցեց հետսովետական տարածքի տեղեկատվական տարածքը։ Դժվար թե որեւէ մեկը կսպասեր նման «փոխհրաձգություն», մյուս լիդերների ներկայությամբ։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր