Ամենավնասակար, քաղցկեղածին մթերքներից մեկը. դադարեք այն ուտել

Նրբերշիկները պատրաստվում են հավի, տավարի եւ խոզի մսից, սակայն սովորաբար օգտագործվում են ոտքերը, կաշին եւ այլ ոչ ցանկալի մասեր. հզոր մսաղացներն ամեն ինչ են աղում: Հենց դրանցից էլ պատրաստում են երշիկեղենը, իհարկե ոչ միայն դրանցով. որպեսզի անհրաժեշտ համը ստանան, ավելացնում են մի շարք տարբեր հավելանյութեր, օրինակ, օսլա, սոյա, աղ, նատրիումի գլյուտամատ եւ այլն:
Այսինքն երշիկի տեսակները միմյանցից տարբերվում են իրենց մեջ առկա հավելանյութերով: Երշիկեղենի հետ օգտագործում ենք շատ մեծ քանակության նատրիումի գլյուտամատ: Իսկ երշիկի հաճելի վարդագույնը ստանում են ներկանյութով, որը ստացվում է որոշ տեսակների մանր բզեզներից՝ սոդայով կամ ամոնյակով եփած:
Սակայն դրանք միայն այն հավելանյութերն են, որոնք մենք գիտենք, դրանց մեծ մասը չի նշվում պիտակի վրա:
Վերջերս կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ երշիկեղենի օգտագործումը չափազանց վտանգավոր է առողջության համար, քանի որ դրանք ավելացնում են լյարդի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 67 տոկոսով:
Մսի արտադրամասերի վնասակար հավելանյութերի մեջ կարելի է հայտնաբերել նաեւ չափազանց վնասակար նիտրիտներ եւ նիտրատներ, որոնք համարվում են ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների եւ աղիների քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկը:
Քաղցկեղի ինստիտուտը հետազոտություն է անցկացրել, որն ապացուցում է, որ օրական ընդամենը մեկ նրբերշիկի օգտագործումն ավելացնում է ուղիղ աղիքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 21 տոկոսով: