Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

25 հոկ 2019 14:24

Ենթադրենք այդպես էլ չեն գտնում յուրացնողին, այդ դեպքում ինչ են պատասխանելու Արսեն Բաբայանին

Լրատվամիջոցները երկու օր շարունակ հայտնում են, որ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը հրաժարականի դիմում է գրել, այդ թվում դիմում են վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին, եւ միայն երկրորդ օրվա վերջում որոշում են, որ Վլադիմիր Կարապետյանը պետք է ասի, որ ոչ թե հրաժարական է տվել, այլ քաղաքական հայտարարություն է արել, որի համար հեռացրել են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Ես մի հարց եմ ուզում տալ պարոն Կարապետյանին. եթե անընդհատ ոստիկանության ներկայացուցիչը ԱԺ է ուղարկում մի մարդու, որտեղ նաեւ քաղաքական հարցեր պետք է քննարկվեն, բա էդ մարդն ի՞նչ խոսեր: Հո պահմտոցի չէի՞ն խաղալու: Երկրորդ, Հովհաննես Քոչարյանը ընդամենը բարձրաձայնել էր կառավարության կարծիքը: Ինձ համար ասյ գործելաոճը հասկանալի չէ, որ մի հատ սենց են ասում, հետո՝ նենց: Առաջ հետ են անում»,-ասաց Քոչարյանը:


Հիշեցնենք, որ Հովհաննես Քոչարյանը հայտարարել էր, որ ոստիկանությունը դեմ է այն մոտեցմանը, որով ԱԱԾ-ի եւ ոստիկանության ղեկավարներ կարող են նշանակվել քաղաքացիական անձինք:
Կարեն Քոչարյանն անդրադարձավ նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը, ապա կալանավորմանը. «Կբացատրե՞ք Արսեն Բաբայանին ձերբակալելու, ապա կալանավորելու իմաստը: Ի՞նչ պետք է ինքն աներ: Իրավաբանները մի այսպիսի նոնսենս ասացին, որ Արսեն Բաբայանին մեղադրում են իշխանությունը զավթելուն օժանդակելուն: Հիմա չկա յուրացնողը, բայց կա օժանդակողը: Իրավաբաններն ասում են, որ դա նոնսենս է: Ենթադրենք այդպես էլ չեն գտնում յուրացնողին: Այդ դեպքում ինչ են պատասխանելու Արսեն Բաբայանին: Ո՞ւմ է օժանդակել, ինչի՞ն է օժանդակել, երբ չկա օժանդակության սուբյեկտը»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր