Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

31 հոկ 2019 13:34

Նրանք, որոնք մեր ոտքերից կկախվեն թափ կտանք մեր ոտքերից.տգիտության քարոզով զբաղվողներին հատ-հատ արմատախիլ անել ընդհուպ պինցետով

 Գիշերօթիկների ու մանկատների լուծարման վերաբերյալ քաղաքականությունը պետք է լինի հստակ. այսօր Կառավարության նիստի ժամանակ նշել է վարչապետը:

«Մենք այս քաղաքականությունը տանելու ենք առաջ՝ թույլ չտալով ՀՀ կոռուպցիոն համակարգի մնացորդները փորձեն Հայաստանը պահել հետադիմության կամ տանել-մտցնել տգիտության փակուղի: Մեր քաղաքականությունը լինելու է սկզբունքային այս առումով: Ընդ որում, ես խոսում եմ բոլոր մակարդակների մասին, այդպիսի ուժեր կան նաև կառավարության մեջ և մենք պետք է հատ-հատ հետևողականորեն արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց պետական կառավարման համակարգից, մինչև վերջին մանրուքը՝ ընդհուպ պինցետով, որ ոչ մի մոլեկուլ չմնա այդ բացիլից»:
Նա նշեց, որ նույնը վերաբերում է տարեցների կենտրոնի խնամքին:
«Եկեք մտնենք այդ կենտրոններ, տեսնենք, թե ինչ պայմաններում են այդ մարդիկ բառիս բուն իմաստով պահվում, և սրան նույնպես պետք է վերջ տանք: Այս ճանապարհը հեշտ չի լինելու, այնպես չէ, որ մենք իդեալական համակարգ են ստեղծելու, բայց մենք ասում ենք, որ այս հուսահատության տրամաբանության մեջ չենք համակերպվելու և այս ճանապարհին ոչ մեկ չի կանգնեցնելու: Հայաստանի ժողովուրդը մեզ տվել է երկիրը առաջ տանելու մանդատ և բոլոր նրանց, ովքեր մեր ոտքերից կկախվեն և թույլ չեն տա երկիրը առաջ տանել, թափ կտանք մեր ոտքերի վրայից և մեր ժողովրդի վստահությամբ կշարժվենք առաջ: Ես ուզում եմ որ սա բոլորը արձանագրեն, այդ թվում` պետական համակարգում ներգրավված մարդիկ»:
 
Եկեք մտնենք տարեցների խնամքի կենտրոններ ու տեսնենք, թե ինչ պայմաններում ու մթնոլորտում են այդ մարդիկ պահվում բառիս բուն իմաստով,  նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սրան պետք է վերջ տալ: Հեշտ չի լինելու, այնպես չի, որ իդեալական համակարգ ենք ստեղծելու, բայց առնվազն ասելու ենք, որ հուսահատական տրամադրության հետ չենք համակերպվելու»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, որ այնպես չէ, որ այս փոփոխությունները բերելու են հսկայական արդյունքների:
«Ոչ երաշխիք չկա , որ այդպես կլինի, բայց վատթարագույն փոփոխությունն ավելի լավ է, քան անհուսալի ներկան»,-ընդգծեց վարչապետը:
«Ժողովուրդը մեզ տվել է երկիրն առաջ մղելու մանդատ եւ բոլոր նրանք, որ մեր ոտքերից կկախվեն եւ կփորձեն թույլ չտալ, որ երկիրն առաջ գնա, թափ կտանք մեր ոտների վրայից եւ մեր ժողովրդի վստահության պայմաններում մեր երկիրը կտանենք առաջ»,-իր խոսքն ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ կառավարությունն այսօր որոշեց լուծարել 4 գիշերօթիկ հաստատություն եւ մեկ մանկատուն: Այդ գումարները կուղղվեն նույն երեխաների օժանդակությանը, բայց արդեն իրենց ընտանիքներում, նաեւ ցերեկային աջակցման կենտրոններին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր