Հերթական ծառայությունը Վլադիմիր Վլադիմիրովիչին. բացառված չէ անգամ, որ բարեկամաբար թփթփացնի Նիկոլ Փաշինյանի ուսին.«168 Ժամ»
![](https://analitik.am/wp-content/uploads/news/2019/06/0-41.png)
Հայաստանի նման քվեարկությունը Ղրիմի հարցով բանաձևին ոչ թե բացառություն է, այլ օրինաչափություն: Հայաստանը վերջին տարիներին նմանատիպ գրեթե բոլոր բանաձևերին դեմ է քվեարկել, բնականաբար, ելնելով ոչ թե սեփական շահերից, այլ Ռուսաստանին դուր գալու մղումից: Հայաստանը նման կերպ էր քվեարկում նախկին իշխանության ժամանակաշրջանում՝ արժանանալով երբեմնի ընդդիմադիր՝ այսօրվա իշխանությունների քննադատությանը: Բայց իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը շատ արագ հասկացավ Ռուսաստանի հետ հարաբերությունների «քիմիան», և հիմա Հայաստանը վարում է շատ ավելի ռուսամետ, ռուսահպատակ քաղաքականություն, քան երբևէ:
Խնդիրը, սակայն, միայն Ռուսաստանը չէ: Իրականում նման քվեարկություններով Հայաստանը, հանուն Ռուսաստանի, նպաստում է սեփական մեկուսացմանը, որն արտահայտվում է ամենատարբեր դրսևորումներով, սակայն ամենաառարկայականը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում աշխարհի վերաբերմունքի տեսքով: Նման բանաձևերն իրականում անուղղակիորեն դիրքավորում են երկրներին, և Հայաստանը, ինչպես միշտ, դիրքավորվում է Ռուսաստանի կողքին՝ արժանանալով, առաջին հերթին՝ Արևմուտքի համապատասխան վերաբերմունքին:
Բայց դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ հերթական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենա նրան ներկայացնելու Հայաստանի հերթական ծառայության մասին վկայությունը: Վլադիմիր Վլադիմիրովիչը գուցե գոհունակությամբ ժպտա, բացառված չէ անգամ, որ բարեկամաբար թփթփացնի Նիկոլ Փաշինյանի ուսին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում