15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն          Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել    

21 նոյ 2019 12:13

Թուրք երիտասարդը 6 տարի ապրել է ատամը քթի մեջ

Թուրքիայում ուշագրավ դեպք է պատահել։ Թուրք ուսանող Ույքու Այգունի քթում բժիշկները ատամ են հայտնաբերել։ Ուսանողը այցելել է հիվանդանոց՝ շնչառության հետ կապված գանգատներով։
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ատամը քթի մեջ է մնացել 6 տարի։ Հետագայում ուսանողը պատմել է, որ 6 տարի առաջ ավտովթարի է ենթարկվել։ Բժիշկները եկել են այն եզրակացության, որ ավտովթարի ընթացքում ստացած ուժեղ հարվածի հետևանքով հիվանդի ատամը մտել է հյուսվածքների մեջ, իսկ այնտեղից դեպի քիթ։
«Մենք հեռացրեցինք, ատամը և հիվանդի վիճակը լավ է։ Ես իմ պրակտիկայում առաջին անգամ եմ հանդիպում նման դեպքի։ Լավ է, որ հիվանդը դիմել է մեզ, հակառակ պարագայում անդառնալի հետևանքներ կլինեին»,-ասել է բժիշկը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր