Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել          Տեսանյութ. Արթուր Վանեցյանի մասին եմ խոսում, ինչո՞ւ նրա գաղտնի ձայնագրությունը լրիվ չեն հրապարակել. Հիմա այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում       Տեսանյութ.Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում․ ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են    

06 դեկ 2019 11:55

Կառավարության գործերը լավ են.Ես չեմ գողանում ոչ մի լումա պետբյուջեից,կկտրենք գողացողների ձեռքերը

2020 թվականի բյուջեն հեղափոխական է և աղետի գոտու խնդիրները լուծելու առումով նույնպես հեղափոխական է, քանի որ այս տարի աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրների լուծման համար` 3 միլիարդ դրամ: Այս մասին Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ սրանով լուծում ենք բոլոր այն քաղաքացիների հարցերը, ում նկատմամբ ՀՀ ունեցած պարտավորությունը դե յուրե արձանագրված է: «2018 թվականից ի վեր մենք 66 միլիարդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն, որը մոտավորապես 28 տոկոս է, կարող եք հավաստիանալ, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն, և ՀՀ կառավարությունը հստակ շարունակելու է այս քաղաքականությունը»,-ասաց նա:

Անդրադառնալով ներդրումներին՝ նա ասաց, որ 456 միլիոն դոլար օտարերկրյա ուղիղ ներդրումներ են եղել:  «Հեղափոխական ծավալներով բյուջեի եկամուտներն ավելացվել են և 2018 թվականի համեմատ 353 միլիարդ դրամ եկամուտ է ավելացել: Մենք էլ գոհ չենք սրանից, բայց կա մի տրամաբանություն. մենք բարձրանում ենք աստիճան և այն ունի 100 աստիճան, որպեսզի 100-րդ աստիճանին հասնենք անպայման պետք է անցնենք 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդը, հիմա մենք լոնքերով 4-րդն ենք թռնում, մեր ընդդիմադիրներն ասում են՝ միանգամից 12-րդ թռեք։ Չի՛ կարող լինել այդպիսի բան, չնայած մեզ դուր է գալիս, որ ասում եք` 12-րդ, 24-րդ թռեք, մեզ դա դուր է գալիս, դուխ տվեք մեզ և մենք կթռնենք»,- ասաց նա:

Վարչապետը կոչ արեց բոլորին`չաշխատել առանց հաշիվ ապրանքագրերի: «Պետությունից հարկ թաքցնողը և դրան ուղղված գործողություն անողը գողանում է զինվորից, գողանում է այն զինվորից, որը սահմանին կանգնած, իր կյանքը վտանգելով, պաշտպանում է մեր՝ բոլորիս այստեղ բանավիճելու իրավունքը: Հետևաբար՝ մի՛ գողացեք մեր զինվորներից: Ես կարծում եմ, որ բոլորը գիտեն, որ չենք գողանում պետական բյուջեից, ես չեմ գողանում ոչ մի լումա, և ընդհակառակը ասում եմ, որ կկտրենք բոլոր այն ձեռքերը, որոնք մեր ազգային հարստությունից կփորձեն որևէ բան վերցնել, մեր զինվորից, թոշակառուից, ուսուցչից»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ամենակարևորը համարեց այն, որ Կառավարության գործերը լավ են: «Այս ամենը ցույց է տալիս, որ մեր գործերն ավելի է լավանում»,- ասաց նա և առաջարկեց բանաձև որդեգրել, որ «ՀՀ և Արցախի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր