Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

23 դեկ 2019 10:38

Միգրենի դեմ նոր միջոց՝նոպաների հաճախականության նվազեցման համար

Biohaven ընկերությունը հաջողությամբ փորձարկել է վազեգեպանտը՝ միգրենի դեմ պայքարի նոր միջոցը: Դա ինտրանազալ սփրեյի ձեւով առաջին CGRP ինհիբիտորն է:
"Ռեմեդիում"-ի հաղորդմամբ՝ այժմ շուկայում կա CGRP ինհիբիտորների ներարկման մի քանի ձեւ՝ նախատեսված միգրենի նոպաների հաճախականության նվազեցման համար:
Հետազոտությունները ցույց են տվել, որ միջոցի բարձր դոզաները՝ 10 եւ 20 կգ, ապահովել են ցավի ինտենսիվության նվազեցում 2 ժամվա ընթացքում 22,5%-ով: Ձայների, լույսի նկատմամբ զգայունությունն ու սրտխառնոցը նվազել են 41,9-42,5%-ով: Հետաքրքիր է այն, որ արդյունքը պահպանվել է երկար ժամանակ. մինչեւ 48 ժամ դեղամիջոցի կրկնակի ներարկում չի պահանջվել:

Կարեւոր է, որ թերապիան լավ է ազդել պացիենտների վրա, իսկ կողմնակի էֆեկտները 80 տոկոսով ավելի քիչ են եղել: Մշակողների խոսքով՝ սփրեյը լյարդի համար բացարձակ անվտանգ է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր