Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

25 դեկ 2019 18:01

Ամանորին ունեմ սովորություն՝ ամեն տարի մի նոր բան պետք է պատրաստեմ

Hayacq.com-ի ամանորյա բլից-հարցազրույցը ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ:
 
-Եթե 2019թ-ն ամփոփելու լինենք, ինչպիսի՞ն էր այն Սոֆյա Հովսեփյանի համար:
 
-Եթե ամփոփենք 2019թ-ը, այն և՛ ձեռքբերումների, և՛ ալիքաձև ընթացքի տարի էր: Գործադիրից հետո օրենսդիրում մի փոքր բարդ էր, քանի որ ազգաբնակչության համար դու մնում ես կարևորագույն հարցերի բարձրաձայնող, լուծող, ինչու չէ նաև գործադիրում իրենց գործերն առաջ տանող: Այդ առումով տարին ծանրաբեռնված էր:
 
-Գլխավոր ձեռքբերումներն որո՞նք են եղել:      
 
-Ձեռքբերումներն իհարկե շատ էին, բայց ուզում եմ առանձնացնել հատկապես մեկը:  Ամենա նշանակալի ձեռքբերումն ինձ համար Արցախի և Հայաստանի մարզերի պատանիների ամառային ճամբարի կազմակերպումն էր: Արցախում կազմակերպվեցին 11 օրյա ճամբարներ: Հայաստանի մարզերի բազմաթիվ երիտասարդներ եղան Արցախում և փոխվեց այն պատկերացումը, որ Արցախում միայն զինվորներ են, զինված գործողություններ: Կարևոր էր նաև Արցախի և Հայաստանի երիտասարդների շփումը իրար հետ, փոխադարձ վստահությունը: 
 
-Բացթողումների մասին ի՞նչ կասեք:
 
-Բացթողումներ նույնպես կան, այն որ շատ խնդրահարույց օրենքներ չհասցրեցինք փոխել այս տարի: 2020-ին պլանավորվում է, այնքան շատ են լրամշակման կարիք ունեցող օրենքները, որ չհասցրեցինք ամբողջացնել:
 
-Իսկ որո՞նք են 2020թ-ի սպասելիքները, ակնկալիքները:
 
-2020 թվականն առավել բուռն կլինի, քանի որ բոլոր պատգամավորներն արդեն հստակ պատկերացնում են ընթացքները և առաջնային անհրաժեշտությունները:
 
-Ամանորի խորհուրդը Ձեզ համար:
 
-Ամանորն ինձ համար նոր սկիզբ է, վերլուծելու, վերաարժևորելու ձեռքբերումները և հնարավորություն նորովի առաջ գնալու՝  հենվելով ձեռք բերված կարողությունների վրա: Մենք ունենում ենք հնարավորություն հետ նայելու և գնահատելու իրավիճակը նորովի և հստակեցնելու մեր երազանքները:
 
-Որտե՞ղ և ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորը:
 
-Ամանօրը միշտ դիմավորոլ եմ ընտանիքիս հետ: Միայն մեկ անգամ եմ դիմավորել  դրսում, որը մեծ տխրություն էր ինձ համար, քանի որ սա այն տոնն է որ պետք է լինես ընտանիքիդ հետ, հարազատ, տաք միջավայրում:  Այս տարի նույնպես դիմավորելու եմ հայրական տանս՝ Մեծ Մանթաշ գյուղում: 
 
-Ձեր նախընտրած ամանորյա ուտեստը, որը ինքներդ եք պատրաստում:
 
-Անկեղծ ասած խոհանոցը շատ եմ սիրում և պատրաստում եմ գրեթե ամեն ինչ: Վերջին շրջանում ամանօրյա բդի պատրաստումն ինձ վրա է դրված: Ամանորին նաև ունեմ սովորություն ամեն տարի մի նոր բան պետք է պատրաստեմ: Այս տարի դեռ չեմ մտածել ինչ, բայց վստահեցնում եմ այս անգամ էլ կլինի նոր ուտեստ: 
 
-Ի՞նչ սովորություններ ունեք տոնի հետ կապված, որոնք արդեն ավանդույթ են դարձել:
 
-Պարտադիր կերպով այցելում եմ հարազատներիս, բարեկամներիս:
Զբաղվածության պատճառով քանի որ հարազատներիս հաճախ չի ստացվում այցելել, ապա այս օրերն եմ օգտագործում: 
 
-Ամանորյա երազանքներ պահո՞ւմ եք, հավատո՞ւմ եք հրաշքների:
 
-Հրաշքների միշտ է պետք հավատալ:
Հրաշքներին հավատում եմ, քանի որ հավատալու դեպքում դրանք իրականանում եմ: 
 
-Եթե հնարավորություն լիներ ետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:

-Իմ կյանքում ես ձեռք եմ բերել այն ամենը, ինչ որ եղել է առաջնային: Ունեմ փոխելու բաներ անձնական կյանքում, գտնում եմ, որ յուրաքանչյուր հայ կին շատ լավ մայր է: 
Այս առումով, կարծում եմ, ոչ թե պետք է ժամանակը հետ տալ, այլ ժամանակը ճիշտ օգտագործել:
 
-Ձեր ամանորյա մաղթանքը:

-Տարիներ առաջ ես կցանկանայի բարեկեցություն, իսկ այսօր համբերություն, որովհետև մենք գնում ենք բարեկեցիք կյանքի ապահովման ճանապարհով:
Կցանկանամ խաղաղություն մեր ներաշխարհին, ուզում եմ որ խաղաղվենք մեր ներսում, և սթափ գնահատենք թե ինչ կարող էինք անել, բայց չարեցինք: Համախմբվածություն եմ ցանկանում մեր ազգին: 
2020թ-ը թող լինի ձեռքբերումների տարի՝ ասեմ Մետաքսեի խոսքերով. «Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր»: 
Այո, ցանկանում եմ, որ մեր երկրում որևէ մեկը չփակի իր դուռը և չգնա երկրից, այլ հակառակը՝ վերադառնա և այս տարի բացի իր դռները, հանուն մեր պետության ամրացման և իր իսկ բարեկեցիկ կյանքի: 
Hayacq.com 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր